Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի 11-րդ հուշամրցաշարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Տասնմեկ տարի անընդնմեջ կազմակերպվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում են շուրջ 1000 մարզիկներ Երևանից և ՀՀ մարզերից, ինչը պատասխանատուների խոսքով աննախադեպ ցուցանիշ է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը և Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու, ինչպես նաև հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար, նկատել են, որ 2008թ-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարը երեխաների ֆիզկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ նպատակ ունի սերունդների մեջ նաև հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացում սերմանել:

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում Դուքենդո Ավան մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

Հայերեն العربية

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան