Սահմանամերձ Զանգակատուն համայնքում կհիմնվի խնձորի հյութի արտադրամաս

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Զանգակատուն սահմանամերձ համայնքը Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայտնի է իր խնձորի բազմաթիվ տեսակներով: Միշտ առատ բերքով հողին խոնարհված խնձորենիները պտուղներից ազատվելուց հետո գյուղացիներին «կանգնեցնում են» իրացման խնդրի առաջ: Մի քանի տարի առաջ բարեգործների օգնությամբ գյուղում ստեղծվեց սառնարանային տնտեսություն՝ հետագայում արժանապատիվ գներով բերքն իրացնելու համար: «Հազար տոննայից ավելի խնձորը, որ թափվում է ծառերի տակ և շուկայում իրացնել հնարավոր չէ, զգալի նյութական վնաս է պատճառում հողագործին: Գյուղացիները ստիպված, հաղթահարելով 70 կմ ճանապարհային դժվարությունները, այն հասցնում են Արտաշատի պահածոների գործարան, որը մթերում է 1 կգ-ն 30 դրամով: Տրանսպորտի ու վառելանյութի ծախսերը հանելուց հետո գյուղացուն բան չի մնում իր վաստակածից»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց համայնքապետ Էմին Սահակյանը:

Գյուղի հոգսերով ապրող Էմին Սահակյանը երկար պրպտումներից հետո ելքը գտավ. «Որոշեցինք տեղական հումքի վրա ստեղծել հյութի արտադրամաս»: «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը՝ տնօրեն Կարեն Մանվելյանի ղեկավարությամբ օգնության ձեռք մեկնեց սահմանապահ գյուղին՝ ներդնելով 50 հազար եվրո գումար, իսկ գյուղացիները կօգնեն ֆիզիկական աշխատանքով: «Շնորհիվ գերմանական բանկ-հիմնադրամ- Զանգակատուն համայնք եռակողմ համաձայնագրի, միասին կլուծենք իրացման շուկաներ գտնելու հարցը»,-պարզաբանեց գյուղապետը: Այժմ բանկի հետ տարվում են համապատասխան աշխատանքներ, որոնց կհաջորդի արտադրամասի կառուցումը:

Զանգակատանն աճեցված խնձորներն իրացվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում ՝ ՌԴ-ում, Բելառուսում, Վրաստանում: «Իսկ եթե այն համտեսեն ԱՄՆ-ում եւ եվրոպական մյուս երկրներում՝ իրենք օդանավով կգան մեր խնձորի ետևից»,-հավելեց Սահակյանը:

Գյուղապետը նշեց նաև, որ միջհամայնքային, ընդհանուր առմամբ 3 կմ ճանապարհ (Պ. Սևակ, Գ. Նժդեհ), ապահովվել է գիշերային լույսերով: Համայնքին տրամադրել են գյուղտեխնիկա՝ մամլիչ, հնձող և այլ սարքավորումներ:

Վերոհիշյալ գումարով հիմնադրամը նպաստում է նաև վայրի բնության պահպանման հարցի լուծմանը: Գումար կտրամադրվի Զանգակատան տարածքի լեռներում առկա բեզոարյան այծերի, գիշատիչ կենդանիների եւ նոր հայտնված տասը տեսակի գիշատիչ եւ սովորական թռչունների պահպանման եւ զարգացման համար: Նախատեսվում է նաեւ ուժեղացնել վերահսկողությունը՝ որսագողությունը բացառելու նպատակով: Հարկ եղած դեպքում վերոնշյալ թռչունները եւ կենդանիները (երաշտի կամ սառնամանիքի պայմաններում) կապահովվեն լրացուցիչ կերով:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ