Մշակույթ

Կյանքից հեռացել է իրանահայ դերասան, «Ոսկե ծիրանի» դափնեկիր Լևոն Հաֆթվանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է իրանահայ դերասան, «Ոսկե ծիրանի» դափնեկիր Լևոն Հաֆթվանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սրտի կաթվածից մարտի 10-ին կյանքից հեռացել է իրանահայ դերասան Լևոն Հաֆթվանը, ով դերեր է կատարել «Քուփալ» եւ «Փարվիզ» ֆիլմերում: Նա 51 տարեկան էր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Թեհրան Թայմս»-ը՝ Հաֆթվանը ուրբաթ գիշերը սրտի կաթված է ստացել `«Մթության հարսնացու» հեռուստասերիալում նկարահանման ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է հաջորդ օրը:

Հաֆթվանը մի քանի տարի ապրել է Կանադայում և 2010թ. վերադարձել Իրան՝ խաղալու համար Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» սև կատակերգություն-դրամայում։

Նա 2014թ-ին լավագույն դերասան է ճանաչվել Դակկայի 13-րդ միջազգային կինոփառատոնում:

«Փարվիզ» ֆիլմին «Արծաթե ծիրան» է շնորհվել 2013թ-ին Երևանում կայացած «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնում։

Հաֆթվանն լավագույն դերասանի կոչմանն է արժանացել 2017 թ-ին Համիլթոնի միջազգային կինոփառատոնում՝ Կազեմ Մոլլայի «Քուփալ» դրամայում մարմնավորած դերի համար:

Նա նաեւ կերպարներ է կերտել Ամիր-Հոսեյն Սաքաֆիի «Ձի դարձած մարդը», Ռեզա Աթարանի «Դրակուլա» և մի շարք այլ հայտնի կինոնկարներում:

Լևոն Հաֆթվանին կհուղարկավորեն Թեհրանի հայկական գերեզմանոցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում