Մարտի 1-ին կայանալիք միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 մարտ, 2018

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

Նալբանդյան 104 հասցեում գտնվող շենքի հարակից տարածքում՝ ԿԳԲ-ի առջև

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, կանցկացնեն բողոքի ակցիա ընդդեմ բռնաճնշումների, որից հետո կգնան Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին:

18:00-ին

Ազատության հրապարակում

Հայ Ազգային Կոնգրեսը կանցկացնի միջոցառում:

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

14:30-ին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (Տերյան 105)

ՀՀ ԱԻ նախարարությունը կանցկացնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժության ընթացքում՝ ժամը 14:30-ի սահմաններում գործարկվելու է ազդարարման շչակը և ուսումնական նպատակներով հնչեցվելու է տագնապի ազդանշան: Խնդրում ենք պահպանել հանգստություն: Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:

Մամուլի ակումբներ

11:00-ին

«Մեդիա կենտրոնում»

(Սարյան 12, 3-րդ հարկ)

տեղի կունենա քննարկում՝ «Մարտի 1-ի չփակված էջ. իշխանությունը պատրա՞ստ է բացահայտել 10 քաղաքացու սպանության պատասխանատուներին» թեմայով: Բանախոսներ՝ «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող ԱռաքելՍեմիրջյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունց,Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյան:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

հյուրերն են Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղ.ղեկավար Ռուբեն Բաբայանը, հոգեբան Սամվել Խուդոյանը և «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: Թեման. «Մարտի 4-ին՝ Մանկական հեռուստատեսության միջազգային օրվան ընդառաջ: Կարողանու՞մ է արդյոք հայկական հեռուստատեսությունը երեխաների համար ապահովել որակյալ և ճիշտ հաղորդումներ ու մուլտֆիլմեր: Այդ առումով ինչպիսի՞ եթեր են այսօր ցանկանում տեսնել բանախոսները: Ի՞նչն է պակասում մեր հեռուստատեսությանը, դրական և բացասական կողմերը»:

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը: Թեմա՝ Հայաստանի խորհրդարանը երկրի 4-րդնախագահին կընտրի մարտի 2-ին.ՀՀ նախագահի նոր ընտրակարգի լեգիտիմությունը եւ դրա կարգավիճակը. ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքըՀՀ նախագահի նոր ընտրակարգում:

12:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը կխոսի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքից, կպարզաբանի թե որքանով է այն նպաստում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի հեշտացմանը, կանդրադառնա նաև Բուհ-երում հաշմանդամություն ունեցող անձանց համար առկա անհարմարություններին, հաճախ հանդիպվող խնդիրներին։

12:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեման՝ «Կամքի ուժ և վատ սովորությունների կառավարում: Կարո՞ղ է արդյոք մարդն ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ կառավարել վարքային կախումները և հասնել հաջողության: Ի՞նչ է պետք անել դրա համար և ինչպես»:

13:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

հյուրերն են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը և Հայաստանի ոսկերիչների միության նախագահ, «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոնի» ղեկավար Էմիլ Գրիգորյանը: Թեման՝ «Հայաստանում ոսկերչության ներկայիս վիճակը, խնդիրները և ոսկերիչների հաջողությունները: Արտահանում և նոր շուկաներ: Ոսկերչությունը ՀՀ-ԵՏՄ և ՀՀ-ԵՄ համագործակցության պայմաններում»:

13:00-ին

«Մեդիակենտրոնում»(Սարյան 12, 3-րդ հարկ)

տեղի կունենա հարցազրույց-ասուլիս Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահԱվետիքԻշխանյանի հետ «Ի՞նչնէ խանգարումբացահայտել «Մարտի 1-ի» գործով պատասխանատուներին» թեմայով:

14:00-ին

«Հոդված 3» ակումբում (Թումանյան 26ա)

տեղի կունենա հանրային քննարկում՝ «Քաղաքականացված պատմություն. ինչպե՞ս են 2008 թ-ի մարտի 1-2-ի դեպքերը ներկայացվում դպրոցներում»թեմայով: Բանախոսներ. պատմաբան Վահրամ Թոքմաջայն,Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնություն Վահրամ Սողոմոնյան: Քննարկմանը հրավիրվել է նաեւ պատմության դպրոցական դասագրքի հեղինակներից, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Մշակույթ

11:00-ին

«Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Ժամանակակից արվեստի ցուցահանդես. Հայաստան 2018-ի» վեբ կայքի՝ www.icaearmenia.org պաշտոնական բացմանը: Ասուլիսին ներկա կլինեն «Շաուլա ինթերնեյշնլ» ՍՊԸ համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոն և ցուցահանդեսի հայաստանյան համադրող Մարինա Հակոբյանը:Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ցուցահանդեսի մասնակցության պայմանները, հայտերի ընդունման ժամկետները և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

13:00-ին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

տեղի կունենա Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, աշխարհահռչակ թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին նվիրված հոբելյանական հանդիսություն, որին կներկայացվի Սերգեյ Մանվելյանի «Մեդեա Աբրահամյան» աշխատությունը:

V

13:00-ին

Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում /Իսահակյան 36/

տեղի կունենա կանադահայ արվեստագետ Գևորգ-Ջորջ Քասաբյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը:

18:00-ին

«Մոսկվա» կինոթատրոնի կարմիր մեծ դահլիճում

տեղի կունենա «Արթնացիր» ֆիլմի պրեմիերային նախորդող ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ասուլիսը, որին կհաջորդի ֆիլմի փակ դիտումը կարմիր դահլիճում: Բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր կգան լուսաբանելու՝ հնարավորություն կստանան դիտելու ֆիլմը: Հարկավոր է ներկայանալ լրագրողական անցաթղթով:

18:00-ին

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Տեղի կունենա Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը:

V

19:00-ին

«Գոյ» թատրոնում

հաշվետու մենահամերգով հանդես կգա հեղինակ կատարող, երգահան Վախթանգ Հարությունյանը, ով կներկայացնի իր 7-րդ՝ «Հարազատ ստվերներ» խորագիրը կրող ձայնասկավառակը:Համերգին կմասնակցեն՝ Նելլի Մանուկյանը /ֆլեյտա/, Գագիկ Շիբոյանը /երկրորդ կիթառ/:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ