Մշակույթ

Սևակ Խանաղյանը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2018»-ում

2 րոպեի ընթերցում

Սևակ Խանաղյանը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2018»-ում

ԵՐԵՎԱՆ, 25ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ-2018»երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը, ով կկատարի «Քամի» երգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 25-ին տեղի ուենցավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որի շրջանակում իրենց կատարումներով հանդես եկան տասը մասնակիցներ՝ Սևակ Խանաղյանը,Ամալյա Մարգարյանը,Կամիլ շոուն,Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը,Ռոբերտ Քոլոյանը,Գևորգ Հարությունյանը,Լուսինե Մարդանյանը և«Նեմրա»ռոք-խումբը:

Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը, ով հավաքեց 24 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում էին «Նեմրա» ռոք-խումբը (18 միավոր) և Ամալյա Մարգարյանը (15 միավոր):

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայիերաժշտության տոնին:

Թվով 63-րդ մրցույթի մասնակից երկրների ցուցակում են Ռուսաստանը, Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն և այլ երկրներ:

«Եվրատեսիլ-2018»-ի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում