ՀՀ ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների համաժողովին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը փետրվարի 15-16-ը մասնակցելու էԱմստերդամում Հոլանդիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամիև Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների համաժողովին՝ «Կենտրոնական բաների հաղորդակցությունը և թափանցիկությունը» թեմայով:
ՄիջոցառմանշրջանակումԱրթուրՋավադյանըհանդիպելուէԱՄՀՀոլանդիայի/Բելգիայիենթախմբիերկրներիկենտրոնականբանկերիղեկավարներիհետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ԱՄՀևՀԲՀոլանդիայի/Բելգիայիենթախմբում ընդգրկված են 15 երկրներ(Հայաստան, Բելգիա,ԲոսնիաևՀերցեգովինա,Բուլղարիա,Խորվաթիա,Կիպրոս,Վրաստան,Իսրայել, Լյուքսեմբուրգ,Մակեդոնիա,Մոլդովա,Նիդերլանդներ,Ռումինիա,Ուկրաինա,Մոնտենեգրո): Ենթախումբը նախագահում էգործադիրտնօրենԷնթոնի Դե Լանոյը, որն անդամ երկրների շահերը ներկայացնում է ԱՄՀ գործադիր խորհրդում:
Ենթախմբերի երկրների հանդիպումները տարեկան կտրվածքով կազմակերպվող կարևոր իրադարձություններ են, որոնց մասնակցում են եվրոպական և գլոբալ ֆինանսական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ և առաջատար փորձագետներ: