Տնտեսություն

Թեթև հատակներ մոնտաժող իրանական ընկերությունը մտադիր է մտնել հայկական շուկա

1 րոպեի ընթերցում

Թեթև հատակներ մոնտաժող իրանական ընկերությունը մտադիր է մտնել հայկական շուկա

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանում գործող «Techalgostar co» ընկերության ներկայացուցիչ Անդրե Շահբազյանի հետ: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ընկերությունը զբաղվում է հատակների համակարգերի ստեղծմամբ, որը ենթադրում է նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հնի վերակառուցում: Արդյունքում` այս համակարգի միջոցով ստեղծված հատակները մի քանի անգամ թեթևացնում են շենքի բեռը` քաշը:

Ընկերության ներկայցուցիչները ներկայացնելով արտադրատեսակը, նշել են, որ ուսումնասիրելով և ծանոթանալով հայկական շուկային` մտադիր են մուտք գործել հայկական շուկա, միաժամանկ տեղեկացնելով, որ արտադրանքի որոշ դետալներ մտադիր են արտադրել Հայաստանում, կատարել ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում