Քաղաքականություն

Հայ թուրքական հարաբերությունների չկարգավորման պատճառը Թուրքիան է. Էդվարդ Նալբանդյան

2 րոպեի ընթերցում

Հայ թուրքական հարաբերությունների չկարգավորման պատճառը Թուրքիան է. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ թուրքական հարաբերությունների չկարգավորման պատճառը Թուրքիան է: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն` անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Թուրքիայում ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու համար:

«Եթե կարգավորվեին հարաբերությունները, ապա դա նկատի էր առնում, որ պետք է հաստատավեին դիվանագիտական, հյուպատոսական հարաբերություններ: Այդ դեպքում հնարավոր կլիներ ավելի արդյունավետ ձևով պաշտպանել մեր քաղաքացիների շահերը Թուրքիայի տարածքում: Բայց այդպիսի հարաբերություններ չկան` ոչ դիվանագիտական, ոչ հյուպատոսական: Ամեն առանձին դեպքում, երբ խնդիր է առաջանում Արտգործնախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, որ մեր քաղաքացիները պաշտպանված լինեն: Դա նշանակություն չունի Թուրքիայում է, թե այլ տարածքում, որտեղ չունենք դիվանագիտական հարաբերություններ: Այսօր շատ քիչ երկիր կա, որոնց հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, դրանք մոտ երկու տասնյակ երկրներ են: Հայաստանն իր հանձնառությունն է հայտնել օգնելու թե իր քաղաքացիներին, թե ճգնաժամային իրավիճակներում հայտնված հայերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում