Փաստ մեկնաբանությամբ

ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահի ելույթի ազդակները դրական արձագանք են ստացել եվրոպացի պատգամավորների մոտ

4 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահի ելույթի ազդակները դրական արձագանք են ստացել եվրոպացի պատգամավորների մոտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն արձանագրում է, որ վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը դրական արձագանք է ստացել եվրոպացի պատգամավորների մոտ: «Այսօր արդեն հետադարձ հայացք գցելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթին` կարող եմ արձանագրել, որ ելույթը, ելույթում առկա ազդակները, միջազգային հանրությանն ուղղված ազդակները, Հայաստանի ժողովրդավարացման և երկրում բարեփոխումների իրականացման վերաբերյալ նրա մտքերը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի ղեկավարի կողմից պատմական իրողությունների ներկայացումը դրական արձագանք են ստացել եվրոպացի գործընկերների մոտ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահի ելույթում առկա կարևոր շեշտադրումներին և ազդակներին և դրանց վերաբերյալ եվրոպացի պատգամավորների արձագանքին:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահի ելույթի, ինչպես նաև դրանից հետո հարցերին տրված պատասխաններում մի քանի կարևոր շեշտադրումներ կային: «Բնականաբար, առաջինը ցանկանում եմ առանձնացնել այն, որ հանրապետության նախագահը այդ հարթակում հնչեցրեց, որ Հայաստանը կարողացել է տարբեր ինտեգրացիոն գործընթացներում հաջողել, և նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության հետ ստորագրված համաձայնագիրն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը, ըստ էության, այսօր զուգակցված իրողություններ են: Սա շատ կարևոր է նաև այն տեսանկյունից, որ 5 տարի առաջ, երբ հանրապետության նախագահը կրկին ԵԽԽՎ-ում էր, իսկ դրանից մեկ ամիս առաջ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում էր կայացրել, նույն այս ամբիոնից տարատեսակ քննարկումներ էին ընթանում այն մասին, թե արդյոք Հայաստանը իր առաջնայնությունները փոխել է և եվրոպական ուղին փոխարինել է մեկ այլ ուղով: Հայաստանը թե երեկ, թե նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության հետ ստորագրած համաձայնագրով ցույց տվեց, որ ինքը որպես անկեղծ ու ազնիվ գործընկեր հաջողել է և կարողացել մեկը մյուսին զուգակցել»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Նա կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ Նախագահի ելույթի հատվածը Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության և գոյապայքարի հարցում իր անձնական ներդրման համատեքստում: «Այս առումով կարևորում եմ նաև ադրբեջանցի պատվիրակին տված արժանի պատասխանը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Որպես ՀՀ Նախագահի ելույթում առկա կարևոր շեշտադրում Արփինե Հովհաննիսյանն առանձնացնում է նաև Հայաստանում ներքին բարեփոխումների իրականացման վերաբերյալ հատվածը`կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական բարեփոխումներ, անկախ դատական համակարգի առկայության անհրաժեշտություն և այդ ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլեր:

Եզրափակելով խոսքը` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ ՀՀ Նախագահի ելույթում տարբեր ազդակներ կային, որոնցից յուրաքանչյուրը թիրախային էր:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում