Եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուստ Կամենոգորսկ քաղաքում (Ղազախստան) անցկացվեց «Օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիբակովայի Գրան Պրի» ատլետիկայի միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանը ներկայացնող եռացատկորդ Լեւոն Աղասյանը 16 մ 39 սմ արդյունքով դարձավ մրցաշարի հաղթող: Հայ մարզիկը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Ղազախստանում Հայաստանը ներկայացրին նաեւ վազորդներ Գայանե Չիլոյանը եւ Լիլիթ Հարությունյանը: Չիլոյանը 60 մ մրցատարածությունում 7.74 արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ Հարությունյանը 400 մ վազքում (58.57)՝ 7-րդ տեղը:

Հայերեն