Հունվարի 22-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 հունվար, 2018

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ին

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:

V

Պետական կառույցներ

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա արաբագետներ Սարգիս Գրիգորյանի, Արմեն Պետրոսյանի ասուլիսը: Թեմա. թուրքական զինուժի գործողությունները Սիրիայի Աֆրին քաղաքում. Սիրիայի, միջազգային հանրության արձագանքը:

V

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի, Հայաստանում Կովկասյան բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանի ասուլիսը: Թեմա. Բնության հատուկ պահպանվող տարածքների 2018 թվականի ծրագրերը, ազգային պարկերի ստեղծումը, ոլորտի խնդիրները:

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

14:00-ին

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում (7-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 329 լսարան)

տեղի կունենա Էմիրությունների անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը ներկա կլինեն ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհհամադ Ալ Կասիմին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, համալսարանի ղեկավարությունը և այլ պաշտոնյաներ։

V

Մամուլի ակումբներ

11:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբի

հյուրն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։ Թեմա. թուրքական զինուժի կուտակումներ՝ Նախիջևանում, Աֆրին՝ Թուրքիայի ներխուժում, թուրք-սիրիական հակամարտության սրացումն ու ռուս-ամերիկյան քաղաքականությունն այս հարցում։

12:00-ին

«Անդրադարձ» մամուլիակումբի

(Նալբանդյան 7/1,«Ավիատրանս»

հյուրանոցի հարեւանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից)

հյուրն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեման՝ ՀՀԿ-ի կողմից Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելը, ՀՀ պետական քաղաքական էլիտայում սպասվող փոփոխությունները:

V

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը: Թեմա՝Հարկային օրենսգրքի սահմանած դրույթները ինչպիսի՞ազդեցություն կարող են ունենալվարձու աշխատողների աշխատավարձերի վրա:

V

12:30-ին

«Մեդիակենտրոնում»(Սարյան 12, 3-րդ հարկ)

տեղի կունենա քննարկում՝ «Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերությունների՞ն, թե՞ բիզնես շահեր»թեմայով: Հունվարի19-ինՌուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է ուղարկել Ադրբեջան: Քննարկման բանախոսներն են՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյան, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գիգորյան,

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյան:

12:30-ին

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում

տեղի կունենա ասուլիս նվիրված հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի լուսավոր հիշատակին։ Բանախոսներ՝ Սարգիս Հացպանյանի մտերիմներից, ընկերներից. սփյուռքահայ լրագրող և պատմաբան Գևորգ Յազըճյան, Հայաստանի կանաչների միության նախագահՀակոբ Սանասարյան, «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամներ.Գոհար Արշակյան, Սոսե Ղլեջյան, Սիրուն Սեմերջյան:

13:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբի

հյուրն է պատմ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Թեմա՝ ՀՀ ինտեգրացիոն գործընթացները 2018-ին. «և՛, և՛» սկզբունքի ընձեռած հնարավորություններն ու հեռանկարները՝ պատմաբանի տեսանկյունից:

V

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ