Սպորտ

Արթուր Դավթյանը համաշխարհային բարձր դասի մարմնամարզիկների ցանկում է 

1 րոպեի ընթերցում

Արթուր Դավթյանը համաշխարհային բարձր դասի մարմնամարզիկների ցանկում է 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանին միջազգային ֆեդերացիան ընդգրկել է 2016-2017 թվականների բարձր դասի մարզիկների ցանկում: Հայ մարմնամարզիկն արժանացել է միջազգային ֆեդերացիայի շքանշանին: Նա Հայաստանից չորրորդ մարմնամարզիկն է, ով արժանացել է այդ շքանշանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Դավթյանը 2016 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (հենացատկեր): Նույն տարում նա մասնակցել է Ռիոյի ամառային օլիմպիական խաղերին:

2017-ին Արթուրը հաղթել է միջազգային մրցաշարերում ու նվաճել տարբեր հարգի մեդալներ: Նա առաջին հայ մարմնամարզիկն է, ով Հայաստանի անկախության տարիներին աշխարհի առաջնությունում մտել է եզրափակիչ (բազմամարտ, 2017 թ.): Բարձր դասի մարմնամարզիկների ցանկում հայտնվում են աշխարհի առաջնության եզրափակիչում հանդես եկած մարզիկները:

Բարձր դասի մարմնամարզիկների ցանկում Հայաստանից նախկինում ընդգրկվել են նաեւ Նորիկ Սարգսյանը (1996 թ.), Հարություն Մերդինյանը (2010 թ.) եւ Վահագն Դավթյանը (2015 թ.):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում