Քաղաքականություն

ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, սակայն այդ աշխատանքի արդյունքներն ամփոփելու և գնահատականներ տալու հարցում չի շտապելու: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Այն մոտեցումները, ծրագրերը, հիմքերը, որոնք դրվում են այս կառավարության կողմից ապագայի համար, խոստումնալից են: Պետք է ասեմ, որ արդեն որոշակի արդյունքներ կան: Օրինակ, վերջին 11 ամիսների ընթացքում 7 տոկոս տնտեսական ակտիվության աճ է արձանագրվել, ինչը մինչև տարեվերջ կպահպանվի: Ակտիվություն ենք նկատում նաև զբոսաշրջության ոլորտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Բաղդասարյանը խոստումնալից է համարում նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացումը, ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը: «Իսկ արդյունքներին գնահատական տալու հարցում մենք չենք շտապում, որովհետև այն, ինչ անում է կառավարությունը, պահի խնդիր լուծելու համար չի անում: Երբ կգա ժամանակը, մենք կտանք գնահատականները կառավարության աշխատանքի արդյունքների վերաբերյալ»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում