Սպորտ

Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը. ESPN

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը. ESPN

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է դարձել, թե երբ են Մխիթարյանը և Մոուրինյոն տարաձայնություն ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN-ն: Պարբերականի պնդմամբ դեռևս նոյեմբերին «Բրայթոն»-ի դեմ խաղից հետո Մոուրինյոն խաղընկերների ներկայությամբ քննադատել է Մխիթարյանին: Հայ կիսապաշտպանը չի համաձայնել Մոուրինյոյի հետ և զայրացրել է պորտուգալացի մասնագետին: Մոուրինյոն դժգոհ է Մխիթարյանի պաշտպանողական գործողություններից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղից միայն 1-ում է հանդես եկել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում