Քաղաքականություն

Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին

1 րոպեի ընթերցում

Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է դեկտեմբերի 14-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գործունեությունը Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացման գործում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դիոգո Պինտոն ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայի ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ակնկալիքների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում