Արաքս գետի ափի շուրջ շինաշխատանքները կիրականացվեն գալիք տարի. ռուսական կողմը որևէ կապ չունի. Արսեն Հարությունյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցնելու մասին որոշման նախագիծը: Կնքված պայմանագրի շրջանակում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նախագծի, քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև՝ նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել, և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:

Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ պայմանագրով ընդհանուր 12,2 միլիոն դրամի աշխատանք է նախատեսված, որի հիմնականը՝ 9,5 մլն դրամի աշխատանքը շինարարն ավարտել է: «Քանի որ իրանական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են և այս տարի չեն ավարտվելու, ստիպված պայմանագիրը ավարտում ենք, որ շինարարը տույժ-տուգանքների տակ չընկնի: Բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ»,- վստահեցրեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ ռուսական կողմը պարզապես ներկա է լինում իրանական կողմի հետ բանակցություններին՝ որպես սահմանը վերահսկող կողմ:

Դիտարկմանը, թե նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ խնդիրը ռուսական սահմանապահների հետ է, և նրանք համաձայնություն չեն տալիս, Արսեն Հարւթյունյանը նշեց, որ վրիպակ է եղել:

«Ռուսական սահմանապահների հետ մենք բանակցում են իրանական կողմի հետ, եթե իրանական կողմը համաձայնություն չի տալիս, նշանակում է, որ թելը կտրվում է: Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է, և իրանական կողմն առարկություններ ունի, քանի որ գետը թեքվում է Հայաստանի կողմը: «Ռուսական կողմը ձայնի իրավունք չունի և որոշում ընդունողը հայկական ու իրանական կողմերն են»,- ասաց նա:

«Իրանական կողմը հարց է բարձրացել և հիմա քննարկումներ են ընթանում, խոսքը 40 մետրի մասին է: Իրանական կողմի բանակցությունները դադարեցնում ենք, քանի որ շինարարը տույժ-տուգանքի տակ է ընկնում, մենք պարտավոր ենք նրա կենսագրությունը մաքուր պահել, քանի որ շինարարի պատճառով չէ, որ աշխատանքները դադարեցվում են: Աշխատանքները ժամանակավոր են դադարեցվում են և կմեկնարկեն գալիք տարի՝ իրանական կողմի հետ նույն ժամանակահատվածում», - ընդգծեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:

Հայերեն

Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքի բացահայտման մասին․ կան ձերբակալվածներ

Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,13 հա մակերեսով չորրորդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել

Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացել է Wine-House ներկայացման առաջնախաղը