Տնտեսություն

KfW-ն Հայաստանին ավելի քան 5 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի

1 րոպեի ընթերցում

KfW-ն Հայաստանին ավելի քան 5 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի «KfW» միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5 մլն 339 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ ծրագիրը միտված է աջակցելու ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրմանը՝ նպաստելով տնտեսավարողների շրջանակում կլիմայական ռիսկերից ապահովագրական պաշտպանությանը։

Ըստ համաձայնագրի՝ ծրագրի ֆինանսավորումը ՀՀ և ԳԴՀ նախատեսվում է համամասնական սկզբունքով («pari passu»): Ծրագրի շրջանակներում 5,339,139.38 եվրո գումարի չափով ԳԴՀ կողմից հատկացումը կտրամադրվի 2 մասնաբաժնով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում