ՆԱՏՕ-ն գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից. Ռոզարիա Պուգլիսի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններում որեւէ մարտահրավեր չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվան ընդառաջ կազմակերպված ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները, եւ արդյոք տեսնում է որոշակի մարտահրավերներ:

Նա հիշատակեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի խոսքերն այն մասին, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կայուն են եւ վստահելի, եւ հավելեց, որ ՆԱՏՕ-ն գիտի՝ Հայաստանն ինչ է ցանկանում, եւ գոհ է դրանից: Ռոզալիա Պուգլիսիի խոսքով՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը առանձնահատուկ է: «Նմանատիպ համագործակցություն մենք չունենք մեկ այլ երկրի հետ: Դա նշանակում է, որ մեր համագործակցությունը հարմարեցված է՝ ըստ իշխանությունների արտահայտած կարիքների: Մենք դրանով ենք կազմում մեր համագործակցության բուն կորիզը, մենք միասին ենք աշխատում եղած հարցերը պարզաբանելու համար»,- ասաց նա:

Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Դեկտեմբերի 13-18-ը նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի այցը Հայաստան: ՆԱՏՕ-ի պաշտոնյան հանդիպում է ունենալու ՀՀ նախագահի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ:

Հայերեն English Русский

Ռուբիոն Կուբայում փոփոխություններ ցանկացողներին կոչ է արել համագործակցել ԿՀՎ-ի հետ

Հոկտեմբերի 24-ը Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մալխաս Ամոյանը պարտություն կրեց ԱԱ-ի երկրորդ գոտեմարտում

Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստանի սահմանամերձ Դանդուն քաղաք

Հայտնի է Հայաստանի ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք

Մասնագիտական գիտելիքները պետք է լինեն բնության պահպանության ուղղությամբ իրականացվող քայլերի հիմքում. Ժաննա Անդրեասյան

Ուսանողները ծանոթացել են ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը և այցելել Կիրանցի սահմանազատված հատված

Ֆրանսիայում սահմանափակվել են բողոքի ակցիաները․ անվտանգության ապահովման համար կներգրավվի մինչև 70 հազար ոստիկան ու ժանդարմ

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին