Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը: Այս կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին, ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը հանդես եկան համատեղ ասուլիսով:

Գերմանիայի դեսպանը, մասնավորապես, նշեց, որ կարեւոր է, որ շաբաթը լինի ոչ թե զուտ փորձագետների միջեւ տեղեկատվության փոխանակում, այլեւ ներգրավի հանրությանը:

«Ես այստեղ եմ, քանի որ 2015 թվականին Գերմանիայի դեսպանատունը ստանձնեց ՆԱՏՕ-ի կոնտակտային կենտրոնի կարգավիճակը: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում մեկնարկում է հերթական շաբաթը, որն արդեն բարի ավանդույթ է դարձել: Եվ թեպետ այս տարվա շաբաթն ավելի կարճ է, քան նախորդները, սակայն այն բավականին հագեցած է հետաքրքիր միջոցառումներով, որոնց գագաթնակետը կլինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ ՌոուզԳոթեմյոլլերի այցելությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպանը:

Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շրջանակում նախատեսվում է Ազգային ժողովում «Խորհրդարանական ակնարկ Զինված ուժերի վերաբերյալ» խորագրով սեմինարի անցկացում:

«Մենք հրավիրել ենք Գերմանիայի պաշտպանության նախարարության բարձր պաշտոնյային՝ մասնակցելու տվյալ միջոցառմանը»,-ասաց նա:

Դեսպանը խոսեց նաեւ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ստեղծվելիք Վստահության հիմնադրամի մասին՝ ընդգծելով, որ սա Գերմանիայի համար կարեւորագույն հարցերից է:

«Դեռեւս մեկ տարի առաջ Գերմանիան հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն տվյալ Վստահության հիմնադրամը ստեղծելու համար: Հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրը օրեր առաջ է վավերացվել, եւ արդեն շաբաթներ անց կարելի է խոսել իրականացման գործընթացի մասին»,-ասաց Գերմանիայի դեսպանը եւ հիշեցրեց, որ հիմնադրամն իրականացնելու է երկու ծրագիր, որոնց շրջանակում նախատեսվում է մարտական մեքենաների թվի նվազեցում 21-ով, շուրջ 140 ոչ պիտանի պայմանական մարտական համակարգերի ոչնչացում, ինչպես նաեւ լրացուցիչ օժանդակություն Հայաստանին մարդասիրական ականազերծման մասով:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին