ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 61, դեմ՝ 35 պատգամավոր:

Նախագծով Հարկային օրենսգրքում շուրջ 30 բովանդակային փոփոխություն է առաջարկվում, ինչը տնտեսավարողների համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծի:

Եկամտային հարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման մասով առաջարկվում է սահմանել որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն ուղղված հիփոթեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով փոխհատուցման ենթակա եկամտային հարկը վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց չի փոխհատուցվում, եթե բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերման պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը:

Եկամտային հարկի գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար յուրաքանչյուր ձեռք բերված բնակարանի կամ կառուցված անհատական բնակելի տան կամ ձեռք բերված անհատական բնակելի տան մասով չի կարող գերազանցել 1,5 մլն դրամը: 2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում՝ որպես համավարկառու։

ԵԱՏՄ միասնական օրենսդրությամբ անմաքս առևտրի խանութների համար սահմանված արտոնությունների կիրառության շարունակականության մասով առաջարկվում է ԵԱՏՄ միասնական օրենսդրությամբ անմաքս առևտրի խանութների համար ներկայումս սահմանված արտոնությունները ամրագրել նաև ազգային օրենսդրությամբ` հաշվի առնելով այն, որ առաջիկայում ուժի մեջ մտնող ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով այդ արտոնություններն այլևս նախատեսված չեն:

Հայերեն Русский

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ

Սերգեյ Խաչատրյանի և Բժիշկների համաշխարհային նվագախմբի բարեգործական համերգի ողջ հասույթը կուղղվի շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանը

Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է

Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը