ԱԺ-ն ընդունեց արտաքին պարտքի կայունացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության նոր կանոններ ներդնելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց արտաքին պարտքը կայունացնելուն միտված հարկաբյուջետային քաղաքականության նոր կանոնների ներդրման օրենսդրական նախաձեռնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 61, դեմ՝ 37 պատգամավոր:

Նախագիծը չի նախատեսում բյուջետավորման բնագավառում կառավարության կողմից արդեն իսկ իրականացվող բյուջետային բարեփոխումների քաղաքականության սկզբունքային փոփոխություններ, այլ առաջարկում է վերջինիս իրականացմանն աջակցող լրացուցիչ իրավական կանոնակարգումներ: Առաջարկվում է սահմանել նոր դրույթ, որի համաձայն՝ եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսի շեմը, հարկավոր է հարկաբյուջետային քաղաքականությունը ծրագրավորել և իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ կապիտալ ծախսերն ավելի լինեն, քան պակասուրդն է: Եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը, պետք է նոր կանոն սահմանվի ընթացիկ ծախսերի աճի համար: Եթե պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 60 տոկոսը, ավելացնում են ևս մեկ կոշտ կանոն, որ պետք է սահմանվի ընթացիկ ծախսերի և հարկային եկամուտների հարաբերակցությունը, որպեսզի սեփական եկամուտների այլ աղբյուրները ևս ուղղվեն կապիտալ ծախսերի իրականացմանը և տնտեսական աճի հենքերի ուժեղացմանը:

Պարտք-ՀՆԱ ցուցանիշը 50 տոկոսը գերազանցելու դեպքում կառավարությունը պարտավոր է հանրության առաջ հանդես գալ հաշվետվությամբ, որում կներկայացնի, թե ինչ քայլեր են իրականացվում 50 տոկոսի շեմին վերադառնալու համար: Իսկ եթե պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 60 տոկոսը, 60 տոկոսին վերադառնալու մեխանիզմները պետք է քննարկվեն խորհրդարանում, ինչպես քննարկվում է դրամավարկային քաղաքականությունը: Դրված են նաև այս կանոնները բացառող երեք դեպքեր, որոնք են պատերազմական վիճակը, տարերային աղետները, ճգնաժամը:

Հայերեն

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ

Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Քիր Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ

Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը

Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոն. ծրագրերն ու առաջիկա անելիքները

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը