ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասելը միամտություն է. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասելը միամտություն է: «Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս գործելու, սակայն հանրության համար տեսանելի փոփոխություններ ակնկալել պետք չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց բանախոսը:

Նրա խոսքով` նման փաստաթղթեր ստորագրել են նաեւ Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան: «Այդ փաստաթղթերն արդեն իսկ այդ երկրներում ուժի մեջ են մտել, բայց նշված երկրները Հոլանդիա կամ Շվեյցարիա չեն դարձել»,-ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ այն շրջանակային փաստաթուղթ է, որն ունի նորմատիվ բազա:

Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև: Այն ստորագրվել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարԷդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ կողմից` ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչՖեդերիկա Մոգերինին: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահՍերժ Սարգսյաննև ԵԽ նախագահԴոնալդ Տուսկը:

Հայերեն English Русский

Երևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնը

Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից

Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ են տեղի ունեցել

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին