Դահուկորդները շարունակում են միջազգային հավաքները 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկասպորտի և լեռնադահուկային սպորտի ազգային թիմերը շարունակում են պայքարը միջազգային մրցաշարերում:

«Ազգային թիմը հերթական անգամ ուսումնամարզական հավաքն անցկացրեց Ֆինլանդիայում՝ միևնույն ժամանակ մասնակցելով վարկանիշային մրցաշարերի: Մեր վերջին վարկանիշային մեկնարկները դահուկասպորտում կլինի Հայաստանի առաջնությունում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ մինչ Օլիմպիական խաղերը Միքայել Միքայելյանը կմասնակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը: Իսկ ահա հունվարի 20-ին կհրապարակվի Օլիմպիական խաղերի վերջին ցուցակը, և հայտնի կդառնան բոլոր քվոտաները:

Հունվարի 12-14-ը Ծաղկաձորում կկայանա Հայաստանի առաջնությունը, որը ևս վարկանիշային է մասնակիցների համար:

Հայերեն

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը