Մշակույթ

Թբիլիսիում մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրերը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրերը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դեկտեմբերի 10-ին մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրեր: Նախագիծը կայանում է Հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, Վրաստանի կոմպոզիտորների միության գործընկերությամբ: Ծրագրի նպատակն է հայ ժամանակակից երաժշտության հանրահռչակումը և տարածումը, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդումն ու զարգացումը:

Եզրափակիչ համերգը կկայանա դեկտեմբերի 11-ին՝ Վրաստանի կոմպոզիտորների միության դահլիճում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայ ժամանակակից երաժշտության օրերի շրջանակներում կատարվում են կոմպոզիտորներ Արամ Սաթյանի, Ռոբերտ Աթայանի, Գագիկ Հովունցի, Լևոն Չաուշյանի, Վահրամ Բաբայանի, Կոնստանտին Պետրոսյանի, Վաչե Շառաֆյանի, Ջենի Ասատրյանի, Գրիգոր Առաքելյանի, Աշոտ Ղազարյանի, Նարինե Զարիֆյանի, Հովհաննես Մանուկյանի և Էդմոնդ Մակարյանի կամերային ստեղծագործությունները:

Նախագծի աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը:

2015 թ-ին Երևանում, Գյումրիում և Վանաձորում կայացել են վրաց ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների 3 համերգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում