Քաղաքականություն

Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 11-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քարոլին Մյուգարին և Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ Ամերիկայի հայկական համագումարի բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։

Անդրադարձ արվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ Հանգամանալից քննարկվեցին համահայկական օրակարգի հարցեր:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում