Արարատյան մաքսատուն-վարչությունում ավելացել է գործարքի գնի մեթոդով ձևակերպումների քանակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը: Վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ պարզեցվել է նաև գործարքի գնի մեթոդով ձևակերպման կարգը. «Եթե նախկինում գործարքի գնի մեթոդով մաքսային ձևակերպման թույլտվությունը տրվում էր վերադաս մաքսային մարմնի կողմից, ապա այժմ, հայտարարատուն միանգամից դիմելով մաքսատուն՝ փաստաթղթերի արժանահավատության դեպքում կատարում է մաքսային ձևակերպումները»: Արդյունքում գործընթացը դարձել է պարզ, դյուրին և արագ. արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հավաստմամբ՝ զգալի կրճատվել է մաքսային ձևակերպումների գործընթացը, ինչ թույլ է տալիս բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքը:

Կոմիտեի նախաձեռնությամբ մաքսային ձևակերպումների շարունակական պարզեցմամբ կատարելագործվում են մաքսային գործընթացները՝ հօգուտ բիզնեսի: Արարատյան մաքսատուն-վարչությունում փաստում են, որ գործարքի գնի մեթոդով ձևակերպման պարզեցված մեխանիզմը կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունք է արձանագրել: Ըստ Արմեն Սարգսյանի, ավելացել է ոչ ռիսկային և ռիսկային երկրներից ներկրված ապրանքների գործարքի գնի մեթոդով ձևակերպումների քանակը: Կարևորելով բիզնեսին բարձրորակ և արագ ծառայություն մատուցելու, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը, Արարատյանում ևս հետևողական են կադրերի համալրման խնդրում: «Կադրային քաղաքականությունը մշտապես ՊԵԿ ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Մաքսային տեսուչների առջև խնդիր է դրվել՝ արագ, որակյալ և կիրթ սպասարկել հայտարարատուներին»,-վստահեցրել է կառույցի ղեկավարը:

Բարեփոխումների արդյունքում նորաստեղծ կառույցում նաև բյուջեի մուտքերի էական աճ է արձանագրվել՝ նախորդ տարվա համեմատ: «Եթե 2016-ի հունիս-նոյեմբեր ամիսներին նախկին 4 մաքսատների հանրագումարով պետբյուջե է մուտքագրվել 89 միլիարդ 178 միլիոն դրամ, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 121 միլիարդ 860 միլիոն դրամ: Աճը կազմել է 36 տոկոս»,-նշել է Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանը:

Հայերեն

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ՀՕՊ համակարգերի հրթիռներ մատակարարել Կիևին

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածների հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ