Տնտեսություն

Մոսկվայում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանն արժանացել է գործարար տուրիզմի 2017թ-ի լավագույն ուղղություն մրցանակին

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանն արժանացել է գործարար տուրիզմի 2017թ-ի լավագույն ուղղություն մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ գործարար տուրիզմի բնագավառում միջազգային առաջատար մրցանակի՝ BBT (Buying Business Travel) Award Russia & CIS-ի հանձնման արարողությունը, որտեղ Հայաստանը ներկայացված էր Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ իրականացվող «OK Armenia» նախագծով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը հաղթող ճանաչվեց 2017թ․-ի «Լավագույն օտարերկրյա MICE ուղղություն» անվանակարգում։ Նույն անվանակարգում Հայաստանի հետ միասին ներկայացված էին նաև Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄԷ-ն։

Տեղեկանք. MICE-ը գործարար տուրիզմի ոլորտ է, որը զբաղվում է տարատեսակ կորպորատիվ միջոցառումների կազմակերպմամբ և անցկացմամբ: Արդեն ավելի քան 20 տարի Buying Business Travel ամսագիրը կազմակերպում է մրցույթներ TMC, MICE-գործակալների, ավիաընկերությունների, հյուրանոցների, վճարային համակարգերի և շուկայի այլ մասնակցիների շրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում