Սպորտ

Ազգերի լիգա. Հայաստանը D դիվիզիոնի երկրորդ զամբյուղում է

1 րոպեի ընթերցում

Ազգերի լիգա. Հայաստանը D դիվիզիոնի երկրորդ զամբյուղում է

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն՝ Ազգերի լիգայի վիճակահանությունից առաջ ներկայացրել է զամբյուղները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հանդես կգա D դիվիզիոնւոմ և ընդգկված է երկրորդ զամբյուղում:

A դիվիզիոն՝ 1-ին զամբյուղ՝ Գերմանիա, Պորտուգալիա, Բելգիա, Իսպանիա: 2 զամբյուղ՝ Ֆրանսիա, Անգլիա, Շվեյցարիա, Իտալիա: 3-րդ զամբյուղ՝ Լեհաստան, Իսլանդիա, Խորվաթիա, Հոլանդիա:

B դիվիզիոն՝ 1-ին զամբյուղ՝ Ավստրիա, Ուելս, Ռուսաստան, Սլովակիա: 2-րդ զամբյուղ՝ Շվեդիա, Ուկրաինա, Իռլանդիա, Բոսնիա-Հերցեգովինա: 3-րդ զամբյուղ՝ Հյուսիսային Իռլանդիա, Դանիա, Չեխիա, Թուրքիա:

C դիվիզիոն՝ 1-ին զամբյուղ՝ Հունգարիա, Ռումինիա, Շոտլանդիա, Սլովենիա: 2-րդ զամբյուղ՝ Հունաստան, Սերբիա, Ալբանիա, Նորվեգիա: 3-րդ զամբյուղ՝ Չեռնոգորիա, Իսրայել, Բուլղարիա, Ֆինլանդիա: 4-րդ զամբյուղ՝ Կիպրոս, Էստոնիա, Լիտվա:

D Դիվիզիոն՝ 1-ին զամբյուղ՝ Ադրբեջան, Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան: 2-րդ զամբյուղ՝ Հայաստան, Լատվիա, Ֆարերյան կղզիներ, Լյուքսեմբուրգ: Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա: 3-րդ զամբյուղ՝ Անդորրա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար:

Ազգերի լիգայի վիճակահանությունը կկայանա հունվարի 24-ին և իսկ մրցաշարը կմեկնարկի 2018 թվականի սեպտեմբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում