Համաձայնագիրն արտացոլում է ԼՂ խնդրի կարգավորման առումով ՀՀ-ԵՄ համաձայնության բարձր մակարդակը. դեսպան Սվիտալսկի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է՝ օրերս Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված գործընկերության համաձայնագիրն արտացոլում է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ԵՄ-ի և Հայաստանի միջև գոյություն ունեցող համաձայնության շատ բարձր մակարդակը: Այս մասին նա հայտարարեց նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Ձևակերպումները (խմբ. - ԼՂ հարցի կարգավորման առնչությամբ), որ կան համաձայնագրում, արտացոլում են Եվրամիության և Հայաստանի միջև ընդհանուր հայտարարի շատ բարձր մակարդակի լինելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ համաձայնագիրը շատ հստակ փոխանցում է միտքը, որ ԵՄ-ն ամբողջապես կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, կողմնակից է Մինսկի խմբի ու համանախագահների աշխատանքին, և պատրաստ է նպաստել տարածաշրջանում վստահության վերականգնման գործընթացին: «ԵՄ-ն պատրաստ է, հստակ աջակցություն տրամադրելով, նպաստել վստահության կառուցման գործընթացին, ինչպես նաև հետհակամարտային շրջանի վերականգնողական գործողություններին: Մենք հավատում ենք Հայաստանի ու տարածաշրջանի զարգացման, ինչպես նաև Եվրոպական հարևանության կայունության հաստատման գործում այս հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը»,- հավելեց ԵՄ պաշտոնյան:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում շեշտվում է ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը.ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը,մասնավորապես,այն նպատակների և սկզբունքների,որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից խուսափելուն,պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանը ու ինքնորոշման իրավունքին և արտացոլված են ԵԱՀԿ2008թվականի նախարարների խորհրդի16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում.նշելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հայտարարված հանձնառությունը:

Հայերեն English Русский

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին

Ուկրաինան Նիդեռլանդներից այս տարի կստանա F-16 կործանիչների նոր խմբաքանակ