Արմեն Աշոտյանն Արցախը համաշխարհային գործընթացներում ավելի շատ ներգրավելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը Հայաստանի գլխավոր նպատակներից մեկն է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Ինչպե՞ս հասնել դրան: Իհարկե, ամենալավ ճանապարհը կլիներ այն, որ բոլոր պետությունները սկսեին ճանաչել Արցախի անկախությունը: Բայց ստեղծված բանակցային գործընթացի ձևաչափը դեռ այդ ամենը չի հասունացրել: Ի՞նչ անել այս պահին: Շատ կարևոր մի բան` միջազգայնացնել Արցախը` ըստ ճյուղերի, ոլորտների, ինստիտուտների, ներառել Արցախը տարաբնույթ միջազգային պետական, կառավարական, հասարակական կազմակերպությունների ու ծրագրերի մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Աշոտյանը:

Նրա գնահատմամբ` միջազգայնացնելով Արցախը` կհեշտացնենք նաև նրա միջազգային ճանաչումը: «Դեռ 2015թ. կրթության ոլորտում նախարարական գագաթնաժողովը Երևանում ընդունեց հռչակագիր և սահմանեց, որ հակամարտության գոտիների քաղաքացիներն ունեն կրթաթոշակ ստանալու, սովորելու, դիպլոմների ճանաչման նույն իրավունքները: Վերջերս բնապահպանական ոլորտում այդ իրավունքները շեշտվեցին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում: Մենք պետք է օգտվենք մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կողմից տրված բազայից և կարողանանք սեկտորալ ճյուղերի միջոցով ներառել Արցախը համաշխարհային գործընթացների մեջ»,- եզրափակեց Աշոտյանը:

Հայերեն English

Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե» նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ

Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դժվարին, բայց անխուսափելի գործընթաց է. վերլուծություն

Օդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի

Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է ժողովրդավարական երկրների ճանապարհով ընթանալ. Լատվիայի խորհրդարանի խոսնակ

Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը

Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման գործը դատախազն ուղարկել է դատարան

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան