Սպորտ

ԱԱ-2018-ի չեմպիոնը կստանա 38 մլն դոլար

1 րոպեի ընթերցում

ԱԱ-2018-ի չեմպիոնը կստանա 38 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի չեմպիոնը կստանա 38 մլն դոլար մրցանակային գումար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է AP-ն, վկայակոչելով ՖԻՖԱ-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը կազմելու է 400 մլն դոլար, ինչը 12 տոկոսով ավելի է, քան Բրազիլիայում 2014 թվականին կայացած առաջնության ֆոնդը:

ԱԱ-2018-ի յուրաքանչյուր մասնակից կվաստակի 8 մլն դոլար: ԱԱ-2018-ի եզրափակչի մասնակիցը կստանա 28 մլն դոլար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 24 մլն: Կիսաեզրափակչի մասնակիցները կվաստակեն 22-ական մլն դոլար, իսկ քառորդ եզրափակչի մասնակիցները՝ 16: 1/8 եզրափակչի մասնակիցներին կհասնի 12-ական մլն դոլար:

ԱԱ-2018-ը տեղի կունենա Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում