Տնտեսություն

Անհատական մոտեցում յուրաքանչյուր բիզնեսին. «Ամերիաբանկ»-ը ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկ ունի

1 րոպեի ընթերցում

Անհատական մոտեցում յուրաքանչյուր բիզնեսին. «Ամերիաբանկ»-ը ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկ ունի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նպատակ ունենալով նպաստել ՓՄՁ-ների զարգացմանը և կարևորելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր բիզնես ունի իր առանձնահատկությունները և զարգացման իր պահանջները` «Ամերիաբանկ»-ը ֆինանսական շուկայում հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման լիովին նոր առաջարկով:

Վարկը տրամադրվում է` հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները, մասնավորապես` յուրաքանչյուր վարկառու ստանում է վարկավորման անհատական պայմաններ` կախված բիզնեսի եկամտից, վարկ/գրավ հարաբերակցությունից և իր կողմից նշած վարկավորման անհրաժեշտ ժամկետից:

Արշավի շրջանակներում համադրելով վերը նշված երեք ցուցանիշները` ՓՄՁ-ն կարող է վարկավորվել անգամ՝ ՀՀ դրամի դեպքում 10.5%-ով, ԱՄՆ դոլարի դեպքում 6.5%-ով, եվրոյի դեպքում՝ 5%-ով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, արշավը գործում է մինչև 2017թ. դեկտեմբերի 30-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում