ՀՀ կառավարությունը նախատեսում է խաղողագործների ռեեստր ստեղծել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա խաղողի բերքը չի գերազանցի նախորդ տարվա ցուցանիշը, որը կազմել է 178 հազար տոննա: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանի հարցին: «Նույնիսկ հնարավոր է, որ այս տարի անգամ 10-15 տոկոսով նվազի՝ հաշվի առնելով, որ այս տարի ձմեռը ցրտաշունչ էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Առաքելյանը:

Նախարարը հավելեց, որ խաղողագործությունը տնտեսական առումով Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, որովհետև հայկական գինին և կոնյակը արտահանման մեջ մեծ ծավալ են կազմում:

Իգնատի Առաքելյանը նշեց, որ հանդիպել են բոլոր մթերողների հետ, որի ընթացքում քննարկվել խաղողի մթերման գործընթացը: «Կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ գնագոյացմանը կառավարությունը չի միջամտելու, սակայն եթե մթերում են և չեն վճարում, խնդիրը լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց նախարարը:

Կառավարությունը նախատեսում է ստեղծել խաղաղագործների ռեեստր, որպեսզի հասկանալի դառնա, թե որ գյուղում որ գյուղացին ինչ տեսակի և որքան խաղող է արտադրում: «Դրանից հետո մենք նախատեսում ենք, որ խաղող արտադրողները և մթերողները իրենց տվյալները ընդհանուր բազայում մուտքագրեն: Այսինքն, գյուղացիները ներկայացնեն, թե որքան խաղող են արտադրել և որքան մթերել, իսկ մթերողները կներկայացնեն իրենց կողմից մթերված խաղողի քանակը, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի հստակ իմանալ, թե տարվա ընթացքում խաղողի որքան բերք ենք ունեցել և որքան խաղող է մթերվել մթերող կազմակերպությունների կողմից»,- եզրափակեց գյուղատնտեսության նախարարը:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին