Եվրամիությունը պատրաստում է անհրաժեշտ ամեն ինչ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատասխանատու անձինք ջանասիրաբար աշխատում են, որպեսզի ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումն իրականություն դառնա նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնի բացմանը նվիրված ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես նոր եմ վերադարձել Բրյուսելից՝ առավոտյան ժամը 5-ին իջել եմ Երեւան եւ պետք է ասեմ, որ իմ բոլոր զրույցներն այն մարդկանց հետ, ում հետ հանդիպել եմ Բրյուսելում, ովքեր պատասխանատու են համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ հարցերը նախապատրաստելու հարցում, փաստում են, որ ամեն ինչ իր հունով առաջ է շարժվում: Մեր՝ ԵՄ-ի կողմից, մենք անհրաժեշտ ամեն ինչ պատրաստում ենք նոր համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու համար»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին