Հուլիսի 25-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 հուլիս, 2017

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

13:00-ին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչ. շրջանների ընդհանուր իրավասության դատարանում

կշարունակվի Անի Հովհաննիսյանի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննությունը: Դատարանը լսելու է պաշտպանի խոսքը և ամբաստանյալին:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում /Մոսկովյան 3/

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի, Public Administration International (London)-ի հետ համատեղ իրականացվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակում կազմակերպվում է դասընթաց արդարադատության համակարգի երկարաժամկետ մոնիթորինգ իրականացնելու համար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների բարելավման վերաբերյալ: Դասընթացը կվարեն «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի թիմի ղեկավար Էրիկ Սվանիձեն, ծրագրի հիմնական փորձագետ Հայկուհի Հարությունյանը և փորձագետ Տաթևիկ Մատինյանը:

12:00-ին

Մանկական զարգացման հիմնադրամի /ՄԶՀ/ գրասենյակում (Ռոմանոս Մելիքյան 1)

կկայանա «Մասնակցային գործընթացը կրթության հիմքերում» ծրագրի շրջանակում իրականացված մոնիտորինգի արդյունքների ներկայացում-քննարկում: Բացման խոսք՝ ՄԶՀ տնօրեն Լուսինե Սիմոնյան. «Մասնակցային գործընթացը կրթության հիմքերում» ծրագրի ներկայացում:

Մամուլի ակումբներ

11:00-ին

«Հոդված 3» ակումբում (Թումանյան 26ա)

տեղի կունենա «Ի՞նչ սպասել ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանցագործությունների միջազգային իրազեկման և ՄԻԵԴ ներկայացված հայցերի գործընթացներից» թեմայով հանրային քննարկում: Բանախոսներ. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյան, Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյան:

V

11:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբի

հյուրն է ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պահպանվող տևական դադարի և դրա հաղթահարման հնարավոր ուղիների մասին:

11:00-ին

«Հայելի» մամուլի ակումբի

հյուրն է տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

ԹԵՄԱ՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը կարող է լինել դեկտեմբերին, հավանական թեկնածուներ,նոր զարգացումներ, Արամ արք. Աթեշյանի պատասխանը իր դեմ ուղղված մեղադրանքներին և նախատինքներին:

12:00-ին

«Հայելի» մամուլի ակումբի

հյուրն է ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը:

ԹԵՄԱ՝Հովհաննես Թումանյանի 150-ամյակ,գիտական հիմնախնդիրներ և միջազգային հանրահռչակում

12:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

հյուրն է ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Թեման՝ «Ընտրություններ Արցախում. արդարացվեցի՞ն արդյոք հասարակության ակնկալիքները: Արցախյան հիմնախնդիր. վերջին գործընթացները, հնարավոր զարգացումները»:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբի

հյուրն է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Թեմա՝ սոցիալ-տնեսական իրողությունների և հանրային սպասումների շուրջ:

V

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվեն լեզվաբաններ Լավրենտի Միրզոյանը և Արտաշես Մարտիրոսյանը: Թեմա՝արդյո՞ք վտանգ կա, որ ռուսերենը կդառնա ՀՀ պետական լեզու: Օտարալեզու գովազդային վահանակներ. մայրենի լեզուն օտարանալու սպառնալիքները:

12:00-ին

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում

տեղի կունենա ասուլիս։Թեման՝ «Հայաստանում ազգօգուտ գործ կատարող սփյուռքահայ գործարարը ստիպված է գործի հաշվին զբաղվել իր դեմ արհեստական խոչընդոտների հաղթահարմամբ»։ Բանախոս՝ 1985 թվականից Հայաստանում հաստատված սփյուռքահայ գործարար, մասնագիտությամբ ռեժիսոր Հովհաննես Ստեփանյան:

12:00-ին

«Հայք»կենտրոնում (Խանջյան50, Թեքեյան կենտրոնի շենք, փոքր դահլիճ)

կենտրոնը հրավիրումէասուլիսի: Թեման՝ «Անօթևանանձինքկշարունակեն գիշերել բաց երկնքիտակ,քանիդեռօրենքնունի սահմանափակումներ»: Հյուրերնեն՝«Հանս Քրիստիան Կոֆոեդ»հիմադրամիտնօրեն ՇավարշԽաչատրյանը,հոգեբան Սուսաննա Ումուրյանը, Թեքեյան հիմնադրամի տնօրենԱրմենԾուլիկյանը (վերջինս փաստերով կներկայացնի այն անելանելի իրավիճակը,որումհայտնվել են):

12:30-ին

«Հայելի» մամուլի ակումբի

հյուրերն են Արևմտահայերի Ազգային կոնգրեսի անդամ Արագած Ախոյանը և Մշո հայ համայնքի ղեկավար և Տարոն Մուշ Տուրուբերան հայրենակցական միության տնօրեն Հայրեթի Ասլան:

13:00-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում

տեղի կունենա ասուլիս՝ «Խորովածի միջազգային փառատոնը ևՀայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները» թեմայով։ Ասուլիսի բանախոսները կներկայացնեն այս տարվա փառատոնի առանձնահատկություններն ու կխոսեն Հայաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին։ Բանախոսներ՝ ՀՀզբոսաշրջության պետականկոմիտեինախագահիառաջինտեղակալՄեխակ Ապրեսյան, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացմանևպահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյան, Խորովածի միջազգայինմիության համանախագահԱրտեմԵնգոյան:

V

Մշակույթ

14:00-ին

Գրողների միությունում

տեղի կունենա Արցախից հրապարակախոս Անժելա Սահակյանի /ով բնակվում է Ֆրանսիայում/ «Ճշմարտության պարտադրանքով» գրքի շնորհանդեսը:

V

14:00-ին

Հովհաննես Շարամբեյանի անվ. ժող.արվեստի կենտրոնում

կբացվի«Կավի արհեստանոց հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի ամփոփիչ ցուցահանդեսը։

15:00-ին

Հայաստանի նկարիչների միությունում

կկայանա ՀրաչյաԳալստյանի հիշատակին նվիրվածցուցահանդեսի բացումը:Ցուցահանդեսին կներկայացվի արվեստագետի երեք ստեղծագործական փուլերը.գեղանկարչություն,քանդակագործոթյուն,խեցեգործություն: Ցուցահանդեսին բացման խոսքով ելույթ կունենան՝ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, թուրքագետ Սարքիս Հացպանյանը:

V

19:00-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

կկայանա Վրաստանի պետական ակադեմիական «Ռուսթավի» ժողովրդական երգի և պարի անսամբլի համերգը: Այն նվիրված է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Սպորտ

13:30-ին

«Սպիտակ» մարզաառողջարանական համալիրում (Հալաբյան 22/1)

հուլիսի 25-ին Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան կանցկացնի Ջրագնդակի պատանիների ՀՀ առաջնությունը: Կկայանա Ջրագնդակի պատանիների ՀՀ առաջնության եզրափակիչ խաղը և պարգևատրման արարողությունը:

Հայերեն Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ