Անոնս

Սպասվող լրահոս. 24.07.2017

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 24.07.2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Սփյուռքի նախարարությունում այսօր` հուլիսի 24-ին, կանցկացվի «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Այս փուլում ծրագրին կմասնակցեն շուրջ 90 պատանի և աղջիկ՝ աշխարհի 10 երկրից: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ի՞նչ արդյունքներ են տվել հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արդյո՞ք սեռով պայմանավորված աբորտների թիվը կրճատվել է: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ը կհրապարակի պտղի սեռի խտրական ընտրության տարածվածության և պատճառների վերաբերյալ 2017թ հետազոտության արդյունքները։ Դրանք կներկայացնեն կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը, զարգացման և հետազոտությունների բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի աշխատանքները: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի արտակարգ դեպքերի մասին վիճակագրություն:

ԻԻՀ խորհրդարանն օրեր առաջ հավանության է արժանացել Իրանի և Հայաստանի քաղաքացիների համար Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագիծը: Կողմ քվեարկողները օրինագիծն անվանել են «ռազմավարական նշանակության» փաստաթուղթ, որը մեծ նշանակություն ունի Իրանի տնտեսության զարգացման համար, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն Իրան-Հայաստան առևտրաշրջանառության աճին, այլև Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի անդամ պետությունների հետ առևտրաշրջանառության ծավալներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ Արմեն Իսրայելյանն իր վերլուծությունները կներկայացնի հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարների, Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործման օրինագծի մասին:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա «Կոմիտասը եւ հայ երաժշտությունը» խորագրով Ամառային դպրոցի բացումը, որը նախաձեռնել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Արվեստի և հումանիտար այլ ոլորտների ներկայացուցիչներ են մասնակցելու ծրագրին՝ աշխարհի տարբեր անկյուններից: Նրանք ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ են: Ամառային դպրոցը մեկ շաբաթյա է՝ հուլիսի 24-30-ը: Ծրագրում՝ հայ երաժշտության պատմություն, հայ միջնադարյան երաժշտություն, հայ երաժշտական ֆոլկլոր, Կոմիտաս: Սովորողները կստանան վկայական:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում