8 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
22 հուլիս, 2017
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
08:00-ին |
Վորլդ Վիժն Հայաստանի ազգային գրասենյակի մոտից (Ռ.Մելքիյան 2/1) |
կմեկնեն Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնք, որտեղ ժամը 12:00-ին Աշոտավան համայնքի գեղատեսիլ բնության գրկում՝ MJA Resort հանգստյան գոտում տեղի կունենա Ազնվամորու փառատոն՝ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով:Խնդրում ենք նախապես հաստատել մասնակցությունը` զանգահարելով Անի Դարբինյանին`+374 95 005645: |
|
|
10:00-ին |
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) |
Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնըև Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը հրավիրում ենՎանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որտեղ կմեկնարկի «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ի առաջին միջոցառումը:Վանաձոր քաղաքի միջոցառումը նախատեսված է Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Տավուշի մարզերի համայնքների համար: հեռ. +374-60-612692, բջջ. +374-91-271778 |
|
|
11:00-ին |
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում (Խանջյան 35/18) |
տեղի կունենա «Տրավմատիզացված մարդը սթրեսոլոգիայի տեանկյունից» թեմայով սեմինար: Սեմինարի հեղինակ և վարող՝ «Սթրես» կենտրոնի հիմնադիր, «Սթրեսաբանություն» դասագրքի հեղինակ, անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադա Թադևոսյան:Հեռ.055 77 12 17 |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
11:00-ին |
«Բլից Ինֆո» մամուլի ակումբում |
«Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, սրանից բխող հետևանքները: Արցախյան հիմնախնդիր, լայնամաշտաբ գործողությունների հավանականություն» թեմային կանդրադառնա «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ և դիվանագետ Արա Պապյանը: |
|
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում(Սարյան 30, 2-րդ հարկ) |
տեղի կունենա հարցազրույց-ասուլիս «Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները և դրանց դիմագրավելու կառավարության ծրագրային մոտեցումները»թեմայով: Բանախոս՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան: |
V |
|
12:00-ին |
«Բլից Ինֆո» մամուլի ակումբում |
«Սահմանային լարվածություն, Ադրբեջանը շարունակ զինվում է ռուսական զենքով, լայնամաշտաբ պատերազմի հավանականություն» թեմային կանդրադառնան «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ, ազատամարտիկ Կարապետ Կարապետյանը (Մորուք Կարո) և «Սատար հաշմանդամների» ՀԿ գործադիր տնօրեն, ազատամարտիկ, գնդապետ Գագիկ Դանիելյանը: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
14:15-ին |
Արամ Խաչատրյան համերգասրահում |
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մամուլիասուլիսով կամփոփի2016-2017թթ. համերգաշրջանը՝ ներկայացնելով մասնավորապես վերջին երկու մեծ համերգները՝ հուլիսի 24-ին և 26-ին: Բանախոսներ՝ ՀԱՖՆգեղ.ղեկավար ևգլխավորդիրիժոր ԷդուարդԹոփչյան, հագուստների հեղինակներ Վարդան և Գևորգ Թառլոյաններ (Ֆրանսիա), ռեժիսոր Սուքիաս Թորոսյան, բարիտոն Ջանպիերո Ռուջջերի (Իտալիա), սոպրանո Անի Յորենց Սարգսյան (Գերմանիա), բաս Վազգեն Գազարյան (Գերմանիա), ՀԱՖՆ տնօրեն Ռուզաննա Սիրունյան: |
|
|
19:00-ին |
«LOFT» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում /Մոսկովյան 3/ |
տեղի կունենա «ChocoFest 2017» շոկոլադի փառատոնի բացումը։ Փառատոնի ընթացքում շոկոլադի արտադրությամբ զբաղվող անհատները, կազմակերպությունները և ներմուծողները յուրօրինակ տաղավարներում կներկայացնեն ու կհյուրասիրեն համեղ ու տարատեսակ շոկոլադներ, որոնք նաև կվաճառվեն։Ժամը 21։00-ին «Շոկոլադ» ֆիլմի դիտում: |
|
|
20:30-ին |
Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում |
կկայանա Լ.Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: |
V |
|
21:00-ին |
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ «Զվարթնոց»-ի բացօթյա կինոսրահում |
կներկայացվի Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը։ «Տխուր փողոցի լուսաբացը» պատմում է արցախյան ազատամարտի ու միաժամանակ գյուրմեցի ընտանիքի մասին: 2008թ. նկարահանված ֆիլմի ստեղծագործական կազմում հայտնի անուններ են՝ սցենարի հեղինակ Ալբերտ Մկրտչյան, դերեկատարներ. Անահիտ Քոչարյան, Գուժ Մանուկյան, Վարդան Մկրտչյան։ |
|
|
|
Հոգեւոր |
|
|
|
18:00-ին |
Արարատյան Հայրապետական թեմի/ԱՀԹ/ առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցուց |
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպում են Վարդավառի տոնախմբություն՝ «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո: Ժամը 18.00-ինմասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Ս.Սարգիս եկեղեցուցկքայլեն դեպի Մանկական զբոսայգի: Կմասնակցեն «Մասունք», «Վարք հայոց», «Վան», «Վերադարձ», «Զարթոնք», «Նուբար» ազգագրական երգի-պարի խմբերը: Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, կցուցադրվի ներկայացում՝ Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի՝ տապանից դուրս գալու մասին: Կբեմադրվեն խնդումին և պուռմատիկինին նվիրված ծիսական դրվագները, ցորենի հասկերից խաչբուռ կպատրաստեն: Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով: |
|
|
|
Սպորտ |
|
|
|
11:00-ին |
«Իմպերիալ» հյուրանոցային համալիրի կոնֆերանս դահլիճում (Կորյունի 23) |
կկայանա Ցատկացանցի ազգային ֆեդերացիայի նախագահ, Գինեսի Գրքի հնգակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանի և իր սաների մամուլի ասուլիսը՝ Կրասնոդարում կայացած Ցատկացանցի բաց առաջնությանը մեր սաների ելույթի վերաբերյալ։ Սաները վերադարձել են 1 տասյակից ավելի մեդալներով։ Միջոցառմանը ներկա կլինեն պետական այրեր, պատվավոր հյուրեր, լրագրողներ: Օրակարգ՝ մրցույթի մասին տեսաֆիլմի դիտում, Դավիթ Ֆահրադյանի ելույթը, սաների ելույթը, հարց ու պատասխան, հյուրասիրություն: Դավիթ Ֆահրադյանը միակ հայ մարմնամարզիկն է ով գրանցել է 5 համաշխարհային ռեկորդ: |