Փաստ մեկնաբանությամբ

ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է հետաքննեն Ադրբեջանի կողմից զենքի առաքումներն ահաբեկիչներին

7 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է հետաքննեն Ադրբեջանի կողմից զենքի առաքումներն ահաբեկիչներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի (www.TheCaliforniaCourier.com) հրատարակիչ և խմբագիրՀարութ Սասունյանի նոր հոդվածը։

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի ապշեցուցիչ հետաքննությունը բացահայտել է, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա և զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ... Ադրբեջանը դիմել է տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին այդ թռիչքներին դիվանագիտական բացառություն տալու՝ թույլատրելով քաղաքացիական ինքնաթիռներին զենք տեղափոխել, որը, որպես կանոն, արգելվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից:

Լրագրողի տեղեկությունները հիմնված են անանուն աղբյուրներից ուղարկված մեծ թվով էլեկտրոնային նամակների վրա. «Գաղտնազերծված փաստաթղթերը ներառում են Բուլղարիայի արտգործնախարարության և Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան միջև նամակագրությունը կից փաստաթղթերով ՝ զենքի գործարքների և թռիչքի և/կամ վայրէջքի դիվանագիտական ձևակերպումների համար Բուլղարիայում և եվրոպական շատ այլ երկրներում», ի լրումն Սիրիայի, Իրաքի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Իսրայելի և այլ երկրների:

Ըստ Գայտանջիևայի ձեռք բերած փաստաթղթերի՝ Silk Way ավիաընկերությունը դիվանագիտական թռիչքներ է առաջարկել մասնավոր ընկերությունների և զենք արտադրողների ԱՄՆ-ից, Բալկաններից, Իսրայելից, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի բանակներին, ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությանը (USSOCOM) և Գերմանիայի ու Դանիայի զինված ուժերին Աֆղանստանում և Շվեդիային՝ Իրաքում: Դիվանագիտական թռիչքներն ազատվում են ստուգումներից, ապրանքագրերից և հարկերից, այսինքն, Silk Way-ի ինքնաթիռներն ազատորեն հարյուրավոր տոննաներով զինամթերք են տեղափոխել աշխարհի տարբեր շրջաններ առանց կարգավորումների»:

Գաղտնազերծված փաստաթղթերը նաև ցույց են տալիս, որ ամերիկյան զենքի արտադրողները Silk Way ավիաընկերության միջոցով առաքել են ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք: Դրանք ամերիկյան ոչ ստանդարտ զենքեր էին, այսինքն արտադրված չէին Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից օգտագործելու նպատակով: Երբ Silk Way ավիաընկերությունը բավարար քանակությամբ ինքնաթիռներ չի ունեցել, ռազմական բեռները տեղափոխել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հաղորդում է Գայտանջիևան:

Ըստ ԱՄՆ դաշնային պայմանագրերի ռեեստրի՝ 2014 թ. դեկտեմբերին ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը 26.7 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ամերիկյան Purple Shovel ընկերության հետ: Բուլղարիան նշված է եղել որպես առաքվող զենքի բեռնաթափման երկիր, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որպես բեռն ստացող: Մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ Orbital ATK-ը, ստացել է 250 միլիոն դոլարի պայմանագիր ամերիկյան ոչ ստանդարտ զենքեր արտադրելու համար:

Զարմանալի է, որ խիզախ բուլղարացի լրագրողն անցյալ տարվա դեկտեմբերին մեկնել է Հալեպ, որտեղ «հայտնաբերել և նկարահանել է զենքի 9 ստորգետնյա պահեստներ՝ բուլղարական ծագման ծանր զինատեսակներով լեցուն: Դրանք օգտագործվել են «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման կողմից («Ալ Քաիդայի» մասնաճյուղը Սիրիայում, որը ՄԱԿ-ի կողմից որակված է որպես ահաբեկչական կազմակերպություն)»:

Գայտանջիևան հայտնաբերել է, որ միայն 2017 թ. ապրիլին և մայիսին Ադրբեջանի օդուժի ինքնաթիռները 10 դիվանագիտական թռիչքներով տեղափոխել են 282 տոննա նռնակներ:

Ամերիկյան ոչ ստանդարտ զենքի մեկ այլ գնորդ Սաուդյան Արաբիան է, որը չի կարող օգտագործել այդ զենքերը սեփական պաշտպանության համար, քանի որ դրանք չեն համապատասխանում արևմտյան զենքի իր զինանոցին: 2016 և 2017 թվականներին Բուլղարիայից, Սերբիայից և Ադրբեջանից զենքեր կրող 23 դիվանագիտական թռիչքներ են իրականացվել Ջեդդա և Ռիյադ: Այս զենքերը Սաուդյան Արաբիայի թագավորություն տեղափոխվել են Silk Way ավիաընկերության միջոցով և Սիրիայում ու Եմենում հայտնվել զինյալների ձեռքում, որոնց Սաուդյան Արաբիան պաշտոնապես աջակցում է, ըստ Գայտանջիևայի:

Այս տարվա ապրիլի 28-ին և մայիսի 12-ին Silk Way ավիաընկերությունը Բաքվից երկու դիվանագիտական չվերթ է իրականացրել դեպի Բուրգաս-Ջիդդա-Բրազավիլ (Կոնգոյի Հանրապետություն): Ռազմական բեռներով երկու թռիչքների համար վճարել է Սաուդյան Արաբիան: Օդանավը բեռնված է եղել ականանետներով և հակատանկային նռնակներով: Այս նույն զենքը մեկ ամիս առաջ Իրաքի բանակի կողմից հայտնաբերվել է Մոսուլում, իսլամական պահեստում: Զարմանալի չէ, որ Իսլամական պետության ահաբեկիչներն այդ զենքերը ցուցադրել էին իրենց քարոզչական տեսանյութերում, ըստ Գայտանդիեւի:

Նույն իրավիճակն էր տիրում Coyote գնդացիների առաքման հետ կապված, որոնք հայտնվել էին Սիրիայում զինյալ խմբերի կողմից տեղադրված առցանց քարոզչական տեսանյութերում: Մի քանի ամիս առաջ այս զենքերը դիվանագիտական թռիչքով տեղափոխվել էին Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից: Առկա են նման առաքումների շատ այլ օրինակներ, որոնք ի վերջո հայտնվել են ահաբեկիչների ձեռքում, այդ թվում՝ Միացյալ Արաբական Էմիրությունների հովանավորած որոշ առաքումները:

2017 թ. փետրվարին և մարտին Սաուդյան Արաբիան 350 տոննա զենք է ստացել Բաքվից Silk Way ավիաընկերության դիվանագիտական թռիչքներով: Բեռը ներառում էր 27350 հատ 128 մմ հրթիռներ և 10000 հատ 122 մմ «Գրադ» տեսակի հրթիռներ:

Այս առաքումներից մի քանիսի համար վճարումը կատարվել է կանխիկգումարով, ինչը կարող է բացատրել Ալիևի և նրա ընտանիքի կուտակած հսկայական հարստությունը:

Նույնքան մտահոգիչ են մեծ քանակությամբ սպիտակ ֆոսֆորի (շուրջ 200 տոննա) առաքումները, որոնք կարող են մահացու լինել: Ծիծաղելի է, որ սպիտակ ֆոսֆոր ունեցող Ադրբեջանը մեղադրում էր Հայաստանին՝ Արցախյան հակամարտության մեջ այն կիրառելու համար:

Սա հերթական սովորական հոդված չէ, որ պետք է կարդալ ու մոռանալ... ԱՄՆ Կոնգրեսը և եվրոպական կառավարությունները պետք է լսումներ անցկացնեն և հետաքննեն այս հսկայածավալ զենքի առաքումները, որոնց մեծ մասը նախատեսված է ահաբեկիչների համար Մերձավոր Արևելքում և այլուր:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում