ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի E խմբում կայացան հերթական խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ E խմբի առաջար Լեհաստանի հավաքականը շարունակեց հաղթարշավը: Լեհերը 3:1 հաշվով գերազանցեց Ռումինիայի ընտրանուն: Ռոբերտ Լևանդովսկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Դանիայի հավաքականն արտագնա խաղում 1:3 հաշվով Աստանայում հաղթեց Ղազախստանի ընտրանուն: Դանիացիներից աչքի ընկան Յորգենսենը, Էիկսոնը և Դոլբերգը:
Այս նույն խմբում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, որը պարտվեց Չեռնոգորիային 4:1 հաշվով:
Թիմերը խմբային փուլի հաջորդ հանդիպումները կանցկացնեն արդեն սեպտեմբեր ամսին: