Սպորտ

Ֆրանգուլյանը գոհ է բրոնզե մեդալից, բայց առավել բարձր արդյունքների ակնկալիք ունի

1 րոպեի ընթերցում

Ֆրանգուլյանը գոհ է բրոնզե մեդալից, բայց առավել բարձր արդյունքների ակնկալիք ունի

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանի խոսքով` բրոնզե մեդալի համար գոտեմարտը ճիշտ դասավորվեց:

«Մենք Եվրոպայի առաջնությանը մասնակցում էինք հաղթանակի հասնելու համար: Ինչպես մեր մարզիչն էր մեզ ասում, պետք է ամեն ինչ անեինք, որ հաղթեինք: Ամեն դեպքում իմ այս բրոնզե մեդալն է ինձ ուրախացնում, քանի որ երկար ժամանակ մեծահասակների առաջնությունում մեդալ նվաճել չէր հաջողվում: Ուրախ եմ թե իմ, թե տղաների արդյունքների համար: Պետք է հաջորդ հավաքների ժամանակ հավաքվենք և լավ նախապատրաստվենք աշխարհի առաջնությանը: Իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտը ճիշտ դասավորվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանգուլյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վալոդյա Ֆրանգուլյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սերբական Նովի Սադ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Ֆրանգուլյանը մրցում էր թուրք Աբդի Զուրնաչիի հետ: Հայ ըմբիշը հաղթել է 10:0 հաշվով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում