Տնտեսություն

ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակությունը մասնագիտական քննարկումներ է անցկացրել Արցախի գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

 ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակությունը մասնագիտական քննարկումներ է անցկացրել Արցախի գործընկերների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ- ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ և ԱՀ հարկային մարմինների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում մայիսի 2-ին, Արցախ է այցելել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ:

ԱՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են համագործակցության ծրագրով նախատեսված մի շարք հարցեր: Մասնավորապես, փորձի փոխանակում է իրականացվել ՀՀ և ԱՀ հարկային մարմինների կողմից պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացման ուղղությունների և ռիսկերի բացահայտման գծով իրականացվող վերլուծական և հսկողական աշխատանքների մասով: Երկուստեք կարևորվել է կանխիկ շրջանառությունների և փաստաթղթավորման պահանջների պահպանման նկատմամբ ճիշտ հսկողական աշխատանքների իրականացումը, ինչը ստվերային տնտեսության դեմ իրականացվող պայքարում էական նշանակություն ունի:

Հանդիպման ընթացքում մասնագիտական քննարկումներ են կազմակերպվել նաև հանքարդյունահանման, էներգետիկայի, բանկային, առևտրի և մի շարք այլ ոլորտների հարկման առանձնահատկությունների մասով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում