Մայիսի 4-ին կայանալիք միջոցառումների անոնս

10 րոպեի ընթերցում

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

ՀՀ նախարարություններ

11:00-ին

ՀՀսպորտիև

երիտասարդության

հարցերի

նախարարության դահլիճում

տեղի կունենա ասուլիս՝մայիսի 7-ին, ժամը 10:00-ին Երևանի Հաղթանակ զբոսայգուց մեկնարկող առաջին «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով կազմակերպվող մասսայական վազքի վերաբերյալ: Միջոցառումը համատեղ կազմակերպում ենՀՀսպորտիև երիտասարդության հարցերի նախարարությունը,Հայաստանի Եռամարտի ֆեդերացիանև ԵրևանումՌուսականգիտությանև մշակույթի կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետությունում ՌԴդեսպանատան աջակցությամբ: Ասուլիսին ներկա կլինեն նաևԵրևանումՌուսական գիտությանև մշակույթի կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը և Հայաստանի Եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը:

V

16:00-ին

ՀՀ սփյուռքի նախարարությունում (Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ)

տեղի կունենա «Հայկական պատմամշակութային արժեքները Մերձավոր Սփյուռքում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում զեկույցով հանդես կգա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Կլոր սեղան-քննարկմանը կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մտավորականներ, հյուրեր:

Պետական կառույցներ

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, Արցախի Քարինտակ գյուղի քարանձավի արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանի ասուլիսը: Թեմա. Արցախում հնագիտական աշխատանքներ. արդյունքներ, հեռանկարներ:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում

մայիսի 4-5-ը, կկայանան Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) եզրափակիչ փուլերը: Բիզնես զարգացման աջակցությանն ու նորարարությանն ուղղված այս 2 մրցույթներին կմասնակցեն և իրենց նորարար գաղափարները կներկայացնեն շուրջ 40 թիմեր և ընկերություններ: Մրցույթների մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 5-ին: Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

V

11:00-ին

«Best Western Congress» հյուրանոցի «Ball Room» դահլիճում

տեղի կունենա «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզաների տրամադրման պարզեցման մասին» համաձայնագրի երրորդ մոնիթորինգի արդյունքների ներկայացումը: Միջոցառման կազմակերպիչներն են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) եւ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը:

V

14:00-ին

Նոր-Նորք վարչական շրջանի Աշոտ Հովհաննիսյան-Գայի պողոտա խաչմերուկից

ԵԼՔ դաշինքի թիմը Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ կմեկնարկի քարոզարշավը:

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

11:30-ին

Թիվ 98 հիմնական դպրոցում (Նորագավիթ 1-ին փողոց, 97)

տեղի կունենա «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» միջոցառումը: Աղետների ռիսկի կառավարման (ԱՌՆ) ազգային ռազմավարության իրականացման շրջանակում ՀՀ ԱԻ նախարարությունը մայիսին Երևանում մեկնարկում է անվտանգության արշավ, որի հիմնական նպատակը արտակարգ իրավիճակներում մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացումն է ու աղետների ռիսկի նվազեցումը:

V

14:00-ին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (Տերյան 105, 1-ին մասնաշենք, 1301 դահլիճ)

տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հանդիպումը 2017թ. Մրցանակների հավակնորդների հետ:

V

Մամուլի ակումբներ

11:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:Թեմա՝ Երևանի ավագանու ընտրությունների հարցման արդյունքների ամփոփում:

11:00-ին

«Հայելի»

ակումբի

հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:ԹԵՄԱ՝ Ադրբեջանը վերջին մի քանի շաբաթներին անցկացվող զորավարժությունների միջոցով ստուգում է իր զորքերի պատրաստվածության աստիճանը:Ո՞ւմ դեմ են ուղղված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Ադրբեջանական և թուրքական մթերքների վաճառքը հայկական շուկայում:

11:30-ին

«Հայելի»

ակումբի

հյուրն է ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ Ադրբեջանը վերջին մի քանի շաբաթներին անցկացվող զորավարժությունների միջոցով ստուգում է իր զորքերի պատրաստվածության աստիճանը:Ո՞ւմ դեմ են ուղղված թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվեն «Ելք» դաշինքի անդամ Զառա Բաթոյանը և «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը: Թեմա՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ. ծրագրեր. սպասելիքներ:

12:00-ին

«Հայելի»

ակումբի

հյուրերն են քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը,Երևանի նախկին փոխքաղաքապետ Վիգեն Խաչատրյանը և քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: ԹԵՄԱ՝ Երևանի ավագանու ընտրություններ,ինքնաբացարկներ և մանդատներ,նոր խորհրդարանի կազմ:

12:00-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում

տեղի կունենա ասուլիս՝ «Այլընտրանքային տուրիզմի հեռանկարները Հայաստանում» թեմայով։ Բանախոսներ՝ Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Շահբազյան,«Տրանսկովկասյան Արահետ զբոսաշրջության աջակցման» ՀԿ նախագահ Վահագն Վարդումյան, արկածային տուրիզմի մասնագետ, լեռնային ուղեկցորդ Գոռ Հովհաննիսյան։

V

13:00-ին

«Տեսակետ»մամուլի

ակումբի

հյուրերն են «Երկիր ծիրանի» կուսակցությունից ավագանու թեկնածուներ Մարինա Խաչատրյանն ու Դավիթ Գրիգորյանը: Թեման՝ «Ինչ նպատակներով և ակնկալիքներով են թեկնածուները գնում ընտրությունների, ինչ ծրագրեր ունեն նրանք և ինչ փոփոխություններ են ցանկանում տեսնել Երևանում»:

14:30-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում

տեղի կունենա Նարեկ և Գայանե Հախնազարյանների բարեգործական համերգին նվիրված ասուլիսը։Մայիսի 5-ին կայանալիք բարեգործական համերգի ողջ հասույթը կփոխանցվի ԿՈՇ-ի մանկական վերականգնողական կենտրոնին: Բանախոսներ՝Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյան, դաշնակահար, պրոֆեսոր Գայանե Հախնազարյան,Կոշի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Զավեն Քոլոյան։

Մշակույթ

18:30-ին

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Գյուլբենկյան» սրահում (Խորենացի 15)

տեղի կունենա «Հայտնի, բայց չբացահայտված Տերյանը» խորագրով հանդիպում Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ: Տերյանի քաղաքական գործունեությունը և պատմության տեսանկյունից բացառիկ արժեք ներկայացնող հայ որբերի հուշերը՝ հավաքագրված Տերյանի կողմից, կբացահայտենք Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ միասին:

Հայերեն Русский

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ

ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել

Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա

Երևանի Պուշկինի փողոցի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Ագաթանգեղոսի 7 հասցեում շարունակվում են բարեկարգման աշխատանքները․ տարածքը կվերածվի նոր հանրային գոտու

Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները

Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին

Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում

Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ