Տնտեսություն

ՀՀ ԿԲ ավելի քան 50 աշխատակից ավարտել են Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԲ ավելի քան 50 աշխատակից ավարտել են Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 3-ին ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի եւ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցիպատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպման ընթացքում Արթուր Ջավադյանը կարեւորել է«Թավիթյան» հիմնադրամիհետ Կենտրոնական բանկի համագործակցությունը, որի շրջանակներում ԿԲ ավելի քան հիսուն աշխատակիցներ սկսած 2004 թվականից ավարտել ենՖլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցիծրագիրը:

Արթուր Ջավադյանը գոհունակությամբ է խոսել Կենտրոնական բանկի և հիմնադրամի գործակցության ընթացքում գրանցված լավ արդյունքների մասին, ինչպես նաեւ իր երախտագիտությունն է հայտնել«Թավիթյան» հիմնադրամիհիմնադիր Ասո Թավիթյանին:«Թավիթյան» հիմնադրամն ուրույն դեր ունի Հայաստանիհանրային ոլորտիերիտասարդ մասնագետների կրթման և վերապատրաստման գործում:Պարոն Ջավադյանը մասնավորապես նշել է, որ որՖլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցիմշակույթը իր դրական ազդեցությունն է ունեցել ԿԲ աշխատակիցների արդյունավետ աշխատանքի վրա:

Իր հերթին Ասո Թավիթյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես գոհունակություն արտահայտել կենտրոնական բանկի հետ իր հիմնադրամի երկարատև համագործակցության մակարդակի մասին: Նա շատ դրական է գնահատում այն հանգամանքը, որ Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի կրթական ծրագիրն անցած ԿԲ աշխատակիցները հաջողություն են գրանցում իրենց աշխատանքային գործունեության ընթացքում և ապահովում մասնագիտական աճ:

Կողմերը քննարկեցին հետագայում կենտրոնական բանկի և հիմնադրամի հնարավոր համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում