Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է խաղողագործության միության նախագահին

2 րոպեի ընթերցում

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է խաղողագործության միության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մայիսի 3-ին ընդունել է «Հայաստանի խաղողագործության միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սարգսյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Զարուհի Մուրադյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղողագործության միության և հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները` ոլորտի զարգացման և առկա խնդիրները համատեղ ջանքերով կարգավորելու նպատակով: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մասնավորապես առաջարկել է Հայաստանի խաղողագործության միությունն ընդգրկել հիմնադրամի խորհրդի կազմում:

Իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է խաղողագործության զարգացման գործում հասարակական հատվածի սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

«Այսօր մենք պետք է փորձենք գտնել երկուստեք արդյունավետ լուծումներ և մթերողի, և խաղողագործի համար»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել ֆիլոքսերակայուն տնկիների պահանջարկի ձևավորման, մթերման գործընթացի կանոնակարգման, մթերման մինիմալ գնի սահմանման, ուսուցողական դասընթացների և խորհրդատվական ծառայությունների կազմակերպման և այլ հարցերի շուրջ համագործակցության հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում