Տնտեսություն

Ենոքավանում պլանավորվում է զարգացնել ագրոզբոսաշրջությունը

1 րոպեի ընթերցում

Ենոքավանում պլանավորվում է զարգացնել ագրոզբոսաշրջությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում ագրոզբոսաշրջության նոր ծրագրեր են մշակվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ իրենց համար, որպես զբոսաշրջության զարգացման գրավական, առաջին հերթին, մեր համայնքների համաչափ զարգացումն է։

«Ենոքավան գյուղում հետաքրքիր ագրոզբոսաշրջության ծրագրեր են մշակվել։ Այս հանգստյան օրերին ուզում ենք մեկնել այնտեղ և ուսումնասիրել տարածքը»,- ասաց Զեյթունցյանը։

Մայրաքաղաք Երևանից 140 կիլոմետր հյուսիս-արևելք՝ գողտրիկ ու հերոսական Տավուշի նույնքան գողտրիկ համայնքներից մեկում՝ Ենոքավանում, հաջողությամբ զարգանում է գերակտիվ հանգստի ենթակառուցվածքը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում