Տնտեսություն

Սերգեյ Ավետիսյանը դրական է գնահատում օդանավակայանում վիզա ստացող քաղաքացների մուտքը ՀՀ հեշտացնելու որոշումը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Ավետիսյանը դրական է գնահատում օդանավակայանում վիզա ստացող քաղաքացների մուտքը ՀՀ  հեշտացնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան մուտք գործելու համար տեղում վիզա ստանալու ռեժիմից օգտվող քաղաքացիներին ավելորդ թղթարարությունից ազատելը դրական կանդրադառնա երկրի զբոսաշրջային իմիջի վրա: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Երկու շաբաթ առաջ կառավարության նիստում քննարկվեց մի հարց, որի համաձայն երկիր մուտք գործելու վիզա տեղում ստանալու ռեժիմից օգտվող քաղաքացիներն ազատվելու են ավելորդ թղթարարությունից: Մասնավորապես, այն հերթերը, որ գոյանում են օդանավակայանում համապատասխան հարցաթերթիկը լրացնելու համար, այլևս չեն լինելու, քանի որ որոշվել է, որ հարցաթերթիկը պետք է հանվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ավետիսյանը:

Նա դրական գնահատեց երկիր մուտք գործելու համար տեղում վիզա ստանալու ռեժիմից օգտվող քաղաքացիների համար Հայաստան մուտքը մաքսիմալ հեշտացնելուն ուղղված այս քայլը: Սերգեյ Ավետիսյանն այն կարծիքին է, որ դա ևս դրական ազդեցություն կունենա երկրի զբոսաշրջային իմիջի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում