Հայաստանն ամենից շատ հետաքրքրում է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի զբոսաշրջիկներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այս տարվա առաջին եռամսյակում այցելել է 599 հազար 341 զբոսաշրջիկ, ինչը 18.2 տոկոսով ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ դեպի Հայաստան հիմնական հոսքն ապահովել է Իրանի շուկան` 17.7 տոկոս: «Երկրորդ տեղում Ռուսաստանն է` 7,5 տոկոսով, հաջորդ երկրները Չինաստանը, Գերմանիան եւ Ֆրանսիան են»,-ասաց Զեյթունցյանը: Նրա խոսքով` Վրաստանը Հայաստանի համար եւս կարող է շատ հետաքրքիր շուկա լինել, սակայն այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան: «Եթե մենք ուզում ենք Հայաստանն ավելի գրավիչ դարձնել վրացի զբոսաշրջիկի համար, պետք է կարողանանք մարքեթինգային հստակ քաղաքականություն վարել: Վրացի զբոսաշրջիկին Հայաստանում ավելի շատ կարող է հետաքրքրել միջոցառումային զբոսաշրջությունը»,-հավելեց Զեյթունցյանը:

Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների ակտիվություն հիմնականում նկատվում է մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում` Նովրուզի օրերին: Տուրօպերատորները նշում են, որ իրանցիները հիմնականում նախընտրում են ժամանցային վայրերը: «Զվարթնոց» օդանավակայանն այս տարի ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևորի: Այս տարի իրանցի զբոսաշրջիկների համար մեծ աշխատանք է կատարվել տեղեկատվական առումով. իրանցիների համար Նովրուզի օրերին գործել է թեժ գիծ` պարսկերեն լեզվով, նրանց բաժանվել են տեղեկատվական պաստառներ եւ այլն:

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին