ՀՀ և ՌԴ մրցակցային մարմինները դատական կարգով հաղթեցին «Գրանդ Տոբակոյի» գործն ընդդեմ «Ֆիլիպ Մորիսի»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին էր դիմել «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ընկերությունը, տեղեկացնելով, որ ՌԴ տարածքում իր արտադրանքը իրացնելիս բախվել է որոշակի խոչընդոտների: Մասնավորապես, ծխախոտի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերությունը Ռուսաստանում որոշակի արգելքներ է ստեղծել «Գրանդ Տոբակո» ընկերության համար, համաձայնության գալով մի շարք խոշոր սուպերմարկետների հետ, փորձել էր խոչընդոտել վերջինիս արտադրանքի իրացմանը:

Ըստ «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերության, «Գրանդ Տոբակոյի» «Ararat» անվանումով սիգարետները շփոթության աստիճանի նման են «Marlboro» ապրանքանիշին, ինչի հետ կապված էլ ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով արգելել հայկական այդ արտադրանքի իրացումը Ռուսաստանում:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, մանրամասն ուսումնասիրելով խնդիրը, հանգել է այն եզրակացության, որ նշված ապրանքային նշանների միջև շփոթություն առկա չէ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովից, քանի որ խնդիրը առաջացել է ՌԴ տարածքում, ապա Հանձնաժողովը, Ռուսաստանի գործընկերների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ, նրանց ևս ներգրավել է խնդրի կարգավորման և հայկական արտադրողի շահերի պաշտպանության գործում: ՌԴ հակամենաշնորհային ծառայության և ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված համատեղ ուսումնասիրություններով ևս ամրագրվեց, որ «Գրանդ Տոբակոն» օրենսդրական որևէ խախտում չի կատարել, գործել է բարեխիղճ և արդար մրցակցային կանոններով:

Մարտի 31-ին կայացված որոշմամբ, Մոսկվայի արբիտրաժային դատարանը ամբողջովին մերժել է «Ֆիլիպ Մորիս»-ի հայցը, հաստատելով, որ «Գրանդ Տոբակոյի» գործողությունների մեջ որևէ հակամրցակցային տարր չկա: Դատարանն ամրագրել է, որ երկու ընկերությունների արտադրանքը չի կարող համարել շփոթության աստիճան նման, քանի որ բոլոր հատկանիշներով դրանք միմյանցից էականորեն տարբեր են:

Մոսկվայի արբիտրաժային դատարանի կողմից կայացված որոշումը աննախադեպ է նախ այն պատճառով, որ ՀՀ մրցակցային մարմնի և տնտեսվարողի համագործակցության արդյունքում հնարավոր եղավ հասնել հայկական խոշոր արտադրողի շահերի պաշտպանությանը արտերկրում: Բացի այդ, այս որոշումը կարող է դրական նախադեպ լինել արտահանմամբ զբաղվող բոլոր այն տնտեսվարողների համար, ովքեր ԵԱՏՄ անդամ երկրներում բախվում են մրցակցային խնդիրների: ՏՄՊՊՀ-ը կարևորում է բարեխիղճ տնտեսվարողների իրավական պաշտպանվածության խնդիրը, որպեսզի վերջիններս կարողանան անարգել արտահանել և իրացնել իրենց արտադրանքը:

Հայերեն English Русский

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը