Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չէր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի խնդիրն է ՀՀ քաղաքացուն համոզել, թե ինչու պետք է իր ձայնը տա հենց այդ դաշինքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 25-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համաժողովին ելույթի ժամանակ նշեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:Նրա կարծիքով` հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների առաջնորդների երեք չափորոշիչներին:

«Առաջինը կուսակցությունների առաջնորդների ազնվությունն ու անկեղծությունն է, երկրորդը նրանց խնդիրներ լուծելու կարողությունը, իսկ երրորդը՝ նրանց ծրագրերի տեսլականի ամբողջությունը»- ասաց Օսկանյանը` հավելելով, որ իրենց դաշինքն ամբողջությամբ բավարարում է այս երեք սկզբունքները:

Վարդան Օսկանյանը երկու հարցում իրեն անթերի է համարում` հայրենիքի նվիրումն ու պետական համակարգում ազնիվ աշխատանքը:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չէր համաժողովին, սակայն տեսաուղերձ էր ուղղել, որտեղ նշեց, որ համաժողովն ուղղված է միասնության, ուժի, արդարության և ժողովրդավարության համար պայքարին:

«Գործնական հանդիպումներից հետո կվերադառնամ միանալու համար այս աննախադեպ միասնությանը: Հաջողություն եմ մաղթում մեր ողջ ժողովրդին, քանի որ ապրիլի 2-ին մենք, վերջապես, հաղթելու ենք»,- նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահը:

Րաֆֆի Հովհաննիսյանի տեսաուղերձի ավարտից հետո ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով անդրադարձավ Հայաստանին ուղղված գլոբալ մարտահրավերներին: Նրա խոսքով` հարկավոր է գործել գրագետ, հստակ և վճռական, քանի որ սխալվելու իրավունք չկա:

«Բոլորիս համար ամենակարևոր հարցն Արցախի անվտանգությունն է: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին նախընտրական այս փուլում քննարկումները տանել հենց անվտանգության տեսանկյունից` հասարակությանը չմղել պոպուլիզմի և անհիմն խոստումների թակարդը»,-ասաց նա` հավելելով, որ այս ընտրությունները շրջադարձային են:

Հայերեն

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին