Արցախի ընտրությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին. Ֆրանկ Էնգել

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հանրաքվեն համապատասխանում էր Եվրոպայի չափանիշներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 21-ին ամփոփելով քվեարկության ընթացքում դիտորդական առաքելության նախնական արդյունքները՝ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։ «Չնայած Արցախի Հանրապետության չճանաչմանը, կարծում եմ արդեն կարող եմ վստահորեն Արցախի Հանրապետություն ասել»,- ասաց Ֆրանկ Էնգելը: Նա նկատեց, որ ճանաչված չլինելը չի ազդում ժողովրդի կամքի վրա:

«Դա չի խանգարում նրանց ակտիվ մասնակցել ընտրություններին և ողջ աշխարհին դեմ դուրս գալ։ Արցախի ժողովուրդն ասել է «այո», ասել է «այո» բավականն հիմնավոր: Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ այս երկրում մարդիկ ազատ են իրենց ընտրությունը կատարելու հարցում, և միևնույն ժամանակ դա այդպես չէ այստեղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող պետությունում»,- ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը։

Անդրադառնալով Ադրբեջանի «սև ցուցակին» ու դրանում իր հայտնվելու հնարավորությանը, Ֆրանկ Էնգելը կատակեց. «Վերջերս եմ ստուգել դեռ ներառված չեմ դրանում։ Եթե ներառվեմ էլ՝ չեմ զարմանա, քանի որ այնպես չէ, որ պլանավորել եմ հաջորդ արձակուրդներս Ադրբեջանում անցկացնել»,- կես կատակ-կես լուրջ ասաց նա։

Արցախի Հանրապետության Սահմանադրական հանրաքվեին ժամը 03:00 դրությամբ կողմ է քվեարկել 69 հազար 540` 87,6 տոկոս, դեմ` 7 հազար 686 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս:

ԼՂՀ հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող103հազար766քաղաքացիներից քվեարկությանըմասնակցելէ79428քաղաքացիկամընտրողներիընդհանուրթվի76,44%։

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը